Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 հոկ 2019 14:44

Հայաստանում գրանցված մեքենան վթարի է ենթարկվել Ղրիմում. կան զոհեր

Երեքշաբթի առավոտյան Ղրիմում «Տավրիդա» ավտոճանապարհին 2 մեքենաների բախման հետեւանքով 3 մարդ է զոհվել, եւս 5-ը վիրավոր է՝ ասվում է Ղրիմի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 
«Հոկտեմբերի 1-ին Մոսկվայի ժամանակով ժամը 08:40-ին Պրիմորսկեո շրջանում՝ «Տավրիդա» ավտոճանապարհին (76-րդ կմ), ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Lada Priora եւ Kia Optima մեքենաների մասնակցությամբ, ՃՏՊ-ի հետեւանքով 3 մարդ է զոհվել, 5-ը վիրավոր է»,- ասվում է հաղորդագրության մեջ:   
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Lada Priora-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկության գոտի եւ բախվել Kia Optima-ի հետ: Դեպքի վայրում աշխատում են ՌԴ ՆԳՆ պետավտոտեսչության աշխատակիցները, դեպքի հանգամանքները պարզվում են:
Բոլոր զոհերը գտնվել են Lada Priora մեքենայում:
KIA Optima-ն գրանցված է եղել Հայաստանում՝ ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ կառույցների աղբյուրը:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր