20:28 - Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Տեսանյութ         18:29 - Ինչ է խոստանում մկան տարին ըստ արևելյան (չինական) օրացույցի. Տեսանյութ      17:10 - Տեսանյութ. «Մեզ անհրաժեշտ է նոր ոստիկանություն». վարչապետ    

02 հոկ 2019 11:44

30-ամյա տղամարդը ցած է նետվել 9-րդ հարկից` 4 և 1 տարեկան երեխաներին գրկած. գտնվել է գրություն

ՌԴ Սարատով քաղաքում 30-ամյա տղամարդը ցած է նետվել 9-րդ հարկից` իր երեխաներին` 4-ամյա աղջնակին և մեկամյա տղային գրկած: Այս մասին հայտնում է «Известия»-ն` հղում անելով տեղի Արտակարգ իրավիճակներին ծառայությանը:

Նշվում է, որ տղամարդն ու տղա երեխան տեղում մահացել են: Աղջնակին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հարուցվել է քրեական գործ: Իրավապահ մարմինները պարզում են դեպքի հանգամանքները:
Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ տանը գտնվել է գրություն, որի հեղինակը 30-ամյա տղամարդն է: Նա գրել է, որ սիրում է մայրիկին և հրաժեշտ է տվել:
Նշվում է, որ ողբերգական դեպքից առաջ նա կնոջն է ուղարկել երեխաների նկարները` 9-րդ հարկի պատշգամբում արված: Կինն այդ ժամանակ երթուղային տաքսիով տուն ուղևորվելիս է եղել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր