Ազգությամբ հայ,«Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովը Մոսկվայում ձերբակալվել է խարդախության կասկածանքով

Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր մասշտաբների յուրացման հոդվածով:
Նրա հետ ձերբակալվել են նաև փաստաբաններ Դինա Կիբեցը, Ալեքսանդր Սլիվկոն և ավիաընկերության իրավաբանական բաժնի նախկին ղեկավար Տատյանա Դավիդովան:
Հետաքննության համաձայն՝ «Аэрофлот»-ի գլխավոր տնօրենի տեղակալը 2016-2017 թվականներին իրավաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրով անհիմն կերպով փոխանցել է 250 միլիոն, այնուհետև այդ գումարները գողացվել են:
Ավիաընկերության գործընկերը դարձել է մի փաստաբանական ընկերություն, որտեղ աշխատում էին Դինա Կիբեցը և Ալեքսանդր Սլիվկոն, որոնց վճարվել է ժամում 350 եվրո, չնայած՝ նրանք չեն կատարել իրենց աշխատանքը:
Ըստ БФМ.РУ -ի հրապարակման՝ Վլադիմիր Ալեքսանդրովը Ուզբեկստանից է և ազգությամբ հայ: Նշվում է, որ 2004-ին նա փոխել է հայկական անուն-ազգանունը՝ Արմեն Աբալյան՝ դառնալով Վլադիմիր Ալեքսանդրով: