Ապրիլի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Երևանում թուրքական համարանիշներով «Mercedes» բեռնատարը բшխվել է մեկ այլ բեռնատարի, տшպալել էլեկտրասյունը, փլnւզել բնակչի տան քարե պարիսպը       Փրկարարներն ու ոստիկանները փրկել են երիտասարդի կյանքը, նա սպшռնում էր ցած նետվել    

03 հոկ 2019 15:04

Ահա մեր հերոսները՝ հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած զինծառայողները.ֆոտո

Արցախի նախագահի օգնական Տիգրան Աբրահամյանն իր էջում գրում է.
«Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած, անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներից 4-ն այսօր հանդիպեցին նախագահի հետ»:
***
Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում ռազմավարական զորավարժության մարտական հրաձգության փուլից առաջ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրել է սեպտեմբերի 23-ին հարավ-արեւելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած զինծառայողներ Արմեն Բաբայանին ու Էմիլ Ներսիսյանին եւ սեպտեմբերի 25-ին Ակնայի հատվածում հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած Պարույր Ամիրխանյանին ու Ռաֆիկ Օրդոյանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր