Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 հոկ 2019 13:05

Ոչ մի կերպ չեմ հասկանում ԲՀԿ-ի պահվածքը,չունենալ քաղաքական դիրքորոշում էական հարցի շուրջ

 Կարծում եմ, որ ձևակերպումը, ինչ խոսք, գեղեցիկ չէր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Արփինե Հովհաննիսյանի մասին Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասին:
Միրզոյանի խոսքերով, եթե մի կողմ դնենք Քոչարյանի հարցը, Հայաստանում վերջին ամիսների ընթացքում տեսանելի են ոչ վայելուչ ձևակերպումներ. «Դրա կարիքը չկա, ավելի բովանդակային պետք է լինել»:
«Ես կոչ եմ անում բոլորին քննադատության, քաղաքական բանավեճի ժամանակ պահպանել կոռեկտության սահմանները և հարգալից վերաբերմունքը միմյանց նկատմամբ: Իմ մասնավոր կարծիքով, համոզմամբ, Արփինե Հովհաննիսյանի կողմից որոշ ձևակերպումները հիմք չեն տալիս մեկ այլ մարդուն, կամ թեկուզ հենց այդ հայտարարությունների թիրախին նույն բառապաշարով, նույն ոճով հակադարձելու համար»,-ասաց Միրզոյանը:
Ինչ վերաբերում է հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելուն, Միրզոյանը նշեց, որ լավ կլինի, եթե Արփինե Հովհաննիսյանը պատասխանի հարցին, թե ինչու էթիկայի հանձնաժողով չի ստեղծվել բազմաթիվ դեպքերում, երբ տգեղ, անձնական վիրավորանքներով լի ձևակերպումներ են եղել նախկին ԱԺ-ի ժամանակ. «Էթիկայի հանձնաժողովը, կարծում եմ, որ շատ լուրջ դեպքերին է վերաբերում: Եթե այդ գործիքը չարաշահվի, այն կարող է մահակ լինել պատգամավորների՝ կաշկանդելով նրանց քաղաքական դիրքորոշումը հայտնելիս, քաղաքական գործունեության ժամանակ»:

 
«Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» հարցի քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում, ԱԺ նախագահն անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պահվածքին. «Քաղաքական ուժը չի կարող էսպիսի առանցքային հարցերում դիրքորոշում չունենալ: Ոչ մի կերպ չեմ հասկանում ԲՀԿ-ի պահվածքը՝ չունենալ քաղաքական դիրքորոշում էական հարցի շուրջ: Ոչ մի խնդիր չէի տեսնի, որ դեմ քվեարկեին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր