Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

05 հոկ 2019 11:37

Բժիշկները նորածնին սպանել են սառցախցիկում՝ փաստաթղթային սխալը կոծկելու համար՝սխալմամբ գրանցել են որպես մեռելածին

Ղազախստանի Աթիրաու քաղաքի ծննդատան բժիշկներին կասկածում են նորածնի միտումնավոր սպանության համար: Հետաքննության տվյալներով՝ բուժհաստատության աշխատակիցները ծննդկաներից մեկի ծննդալուծությունից հետո նրա երեխային անփութաբար գրանցել են որպես մեռելածին, չնայած որ երեխան կյանքի նշաններ է ցույց տվել: Եվ բժիշկները, փոխանակ անհապաղ միջոցներ ձեռնարկելու ու երեխայի կյանքը փրկելու, գործել են ըստ իրենց ձևակերպած փաստաթղթերի: Նրանք դեռևս ողջ նորածնին դրել են սառնարանային խցիկ, որտեղ էլ նա մահացել է:
Հաղորդվում է, որ հանցանքի դրդապատճառներից մեկն էլ այն է եղել, որ տվյալների բազա մուտք գործած տվյալները այլևս անհնար է եղել շտկել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օրերս ծննդաբերած Հայկուհի Խաչատրյանի հավաստիացումներով՝ Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի («Հանրապետական ծննդատուն») տնօրեն Ռազմիկ Աբրահամյանն և մանկաբարձ Ռուզաննա Քեհյանը վաճառել են իր տղա երեխային, իսկ իրեն խաբել են, թե նա մահացել է: Ոչ երեխան, ոչ նրա դին մինչ օրս չի հայտնաբերվել: Երեխան ծնվել է սեպտեմբերի 24-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր