Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքների չմնաց, «Եվրոպական արժեքները» ակնհայտ են․ Զախարովան՝ Փաշինյանի քաղաքացուն սպառնալու մասին          Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ և խոսել հայ գերիների և արցախահայության վերադարձի իրավունքի մասին       Ինքնություններն անհայտ անձինք Փաշինյանի նկատմամբ տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ    

05 հոկ 2019 15:52

Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․Հայ Դատը փաստաթուղթ է հրապարակել Քլինթոնի և Հեյդարի խոսակցությունից

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգոստոսի 1-ին Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հանդիպմանը տեղի ունեցած խոսակցությունից:

Հայ դատի հանձնախմբի կողմից «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված հրապարակման և գրառման մեջ հետաքրքիր մանրամասներ են բացահայտվում առ այն, որ Հեյդար Ալիևը դեմ չի եղել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ԵԱՀԿ-ի հովանու ներքո բանակցություններում Արցախի՝ որպես բանակցող կողմ ներգրավելուն:
Ալիևն ասել է. «Ուղղակի բանակցությունների համար Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ներկայացված են Մինսկի խմբի գործընթացում: Մենք սա շարունակելու ենք...»:

Փաստաթղթում նախագահների խոսակցության սղագրության մեջ երևում է նաև, թե ինչպես է Հեյդար Ալիևը նշում է, որ Ադրբեջանն «ամենաշատը վստահում է Միացյալ Նահանգներին» ու իր համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրում ԱՄՆ-ը կարող է բոլորից կարևոր դեր ունենալ»:
Իր հերթին Բիլ Քլինթոնը նշել էր, որ ԱՄՆ-ը շատ լրջորեն է մոտենում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր