Տեսանյութ. Թե ինչ հսկայական վնասներ ենք կրելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների պատճառով          Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

07 հոկ 2019 14:15

Տեսանյութ. Սա նշանակում է՝ դատավորները, որոնք կանեն նրանց ուզածը կստանան անվերապահ աջակցություն, հակառակ դեպքում՝ կկասեցվեն լիազորությունները

Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածը կարելի է քննարկել ինչ-որ ուրիշ հարթության մեջ։ Որքանով էր ճիշտ, որքանով սխալ, արժեր կամ չարժեր, բայց իրավական հարթության մեջ և այն էլ նման հոդված, դա աբսուրդ է։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարվածին։
«Այդ տղաները երևի չուզենալով, բայց ակամայից շատ երևացող ձևով ցույց տվեցին երկակի ստանդարտը, որն այսօր կիրառվում է մեր երկրում։ Այսինքն, երբ Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 16-ին դեռ խորհրդակցական սենյակում պետք է ՍԴ որոշման հիմքով որոշում ընդուներ, երկրի առաջին երկու դեմքերը ՍԴ որոշումը որակեցին ապօրինի, որի իրավունքը չունեին»,-ասաց Լևոն Քոչարյանը՝ հավելելով, որ հաջորդ օրը Աննա Դանիբեկյանն անտեսեց ՍԴ-ի որոշումը։
ՀՀ երկրորդ նախագահի որդին ընդգծեց, որՍԴ դատավորին հրմշտելն արդարադատության խոչընդոտում չէ, իսկ երբ լայվով են մոտենում..«Դատախազությունը այդ ամեն ինչի գործի հարուցումը մերժում է, բայց գիշերը 3։30 այդ մասի շոուներով էդ էրեխեքին գնում տնից հանում են, բերում են։ Ինչի մասին է խոսքը»,-նշեց Լևոն Քոչարյանը՝ պնդելով, որ կարելի էր խոսել ուրիշ հարթության մեջ։ Լևոն Քոչարյանը կարծիքով, որ ինչ-որ մարդկանց պարզապես դուր են գալիս երկակի ստանդարտները. «Սա ցույց է տալիս, որ սիրելի դատավորներ, եթե դուք լինում եք մեր ուզածով, անում եք մեր ուզածը, մեր անվերապահ աջակցությունն ունեք, եթե անում եք ուրիշ բան, ապա ձեր դեմ քրեական գործ կհարուցվի, ձեր լիազորությունները կկասեցվեն»,-նշեց Լևոն Քոչարյանը։
 ***
Հայկ Հարությունյանի ցուցմունքն այնքան լավ էր մեզ համար, անքան էր համապատասխանում իրականությանը, որ հենց մեզ էր շատ պետք, որ վերջինս գար և դատարանում վերահաստատեր իր ցուցմունքը, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով այն լուրերին, թե Հայկ Հարությունյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվել՝ Ռ. Քոչարյանի և մյուսների դեմ ցուցմուքներ տալու նպատակով։
«Ցուցմունքը հասանելի է, բոլորդ էլ կարդացել եք դրանք։ Այնտեղ Հայկ Հարությունյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանն ասել է՝ ամեն ինչ պետք է արվի այնպես, որ որևէ մարդ չվնասվի, ճնշումներ չլինեն»,-ասաց Լևոն Քոչարյանը։
Վերջինս ընդգծեց, որ Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում իր հայրը միշտ գնահատել է և պարկեշտ անձնավորություն համարել. «Նա այն կերպարը չէր, որ սխալ բաների մեջ ներգրավված, թաթախված լիներ։ Այդ մարդն իր գործը փայլուն էր կատարում»,-նկատեց Լևոն Քոչարյանը։
***
Լևոն Քոչարյանը չմեկնաբանեց տեղեկությունները, թե ինքը ևս մայրիկի հետ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կրտսեր Քոչարյանը չմեկնաբանեց նաև հարցը՝ արդյո՞ք հանդիպման ժամանակ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի հարցը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր