Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է    

09 հոկ 2019 11:53

Այս դեպքում միայն Փաշինյանը միանվագ փոխհատուցումներ կհատկացնի զոհված զինծառայողների հարազատներին

Զոհված զինծառայողների հարազատների օրեցօր չհանգող բողոքի ալիքով նրանք կառավարությունից պահանջում են երկակի ստանդարտներից զերծ մնալ և կոչ են անում միանվագ աջակցություն ցուցաբերել նաև զոհված զինծառայողների հարազատներին (մայրեր, քույրեր, եղբայրներ...), գրում է Panorama.am-ը: 
Հիշեցնենք՝ վարչապետը 30-ական միլիոն դրամ է փոխհատուցել մարտի 1-ի ներքաղաքական բախումների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին, ինչից հետո էլ բորբոքվեց զոհված զինծառայողների հարազատների բողոքը, որ, թերևս, չէր էլ լռել։ 

Հնարավոր է, որ կառավարությունում ժամանակ շահելու ներքին որոշում կա, բայց եթե այդ ընթացքում զոհվածների հարազատները հետ չկանգնեն ու հանրային աջակցության ալիքը շարունակի աճել, վարչապետը պիտի կատարի իր խոստումը՝ այն է՝ հերթով կփոխհատուցեն։
Հավանաբար, ոչ բոլորին առաջին փուլում կփոխհատուցեն և կսկեն 90-94 թվականներին զոհվածների հարազատներից, ինչը որոշակի տրամաբանություն ունի, քանզի վերջիններս արդեն մեծ են ու ավելի շատ դրա կարիքն ունեն։
Նշենք, որ քննարկվում է Ապրիլյանի զոհված հերոսների ընտանիքներին դեռևս փոխհատուցումներ չհատկացնելու հարցը, քանզի վերջիններս տարբեր տեսակի ծրագրերով արդեն իսկ աջակցություն են ստացել։
Նման վարանումները և ներքին քննարկումները խոսում են այն մասին, որ այս ամենը պլանավորված չէր կառավարության համար, ուստի այդքան էլ ցանկալի  սցենար չէ նրանց համար փոխհատուցման տարբերակը, սակայն բողոքի ալիքի հզորացման դեպքում, նրանք ոչ մի դեպքում չեն ցանկանա հեղինակության խնդիր ունենալ և ամեն գնով կփորձեն միջոցներ հայթայթել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր