Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

09 հոկ 2019 14:13

Դավիթ Տոնոյանն ազատվե՞լ է նախարարի պաշտոնից

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ կառավարությունում հանդիպում է ունեցել Պաշտպանության նախարարԴավիթ Տոնոյանի հետ, և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
Փաշինյանը համապատասխան որոշումն արդեն իսկ ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին: Կայքին հասած տեղեկություններով՝ Դավիթ Տոնոյանի ազատման մասին պաշտոնապես կհայտարարվի օրվա ընթացքում:
***
Ոչ մի բան չեմ կարող ասել, ես աշխատավայրում եմ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով հարցին, թե արյդոք իրականությանը համապատասխանում են այն տեղեկությունները, որ ինքն ազատվել է պաշտոնից:
Նախարարը նախ ճշտեց, թե որտեղից կա նման նման տեղեկություն, պատասխանին, թե մամուլն այդ մասին տևական ժամանակ է՝ գրում է, ու հրապարակում է արված, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես ոչ մի բան չեմ կարող ասել, բայց ես աշխատում եմ, այս պահին էլ աշխատավայրում եմ»:
***
Քիչ անց   Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով մեկնաբանեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու մասին լուրերը: «Անհեթեթ լուրեր են»,- հայտարարեց Փաշինյանը: Այլ հարցերի վարչապետը չպատասխանեց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր