Բարդ իրավիճակում ենք հայտնվել.հնարավոր պատերազմի վտանգի մասին հայտարարություններով ոչ թե ժողովրդին վախեցրեք, այլ սթափության կոչ արեք          «Առանց կրակի ծուխ չի լինում».Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցա՞խ       Այս հայ ֆուտբոլիստին թեև մեր երկրում դեռ աստղ չեն համարում, բայց կարծում ենք, որ նա կարող է աստղ դառնալ. թուրք լրագրող    

09 հոկ 2019 16:16

Իրանը չի գնացել միջուկային զենք ստեղծելու ճանապարհով, քանի որ իսլամն արգելում է

Իրանը չի գնացել միջուկային զենք ստեղծելու ճանապարհով, քանի որ իսլամի տեսանկյունից դա արգելված է: Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 
«Մենք կարող էինք այդ ճանապարհով գնալ, սակայն մենք ասում ենք, որ իսլամում դա արգելված է: Միջուկային զենքն այսօր սպառնալիք է ներկայացնում խաղաղության եւ մարդկության համար»,- նրա խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը:


Ավելի վաղ՝ սեպտեմբերի 27-ին, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, այդ պատճառով թույլ է տալիս հետեւել իր ատոմային օբյեկտներին:
Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում, հայտարարել է, որ չպետք է թույլ տալ Իրանին գնալ միջուկային զենքի եւ հրթիռների ստեղծման ճանապարհով:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր