Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

10 հոկ 2019 13:14

Թրամփը զգուշացրել է Թուրքիային՝ կոչնչացնեմ Էրդողանի տնտեսությունը.հայերի կյանքին ևս վտանգ է սպառնում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը նախազգուշացրել է, որ պատրաստ է կտրուկ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի տնտեսության դեմ, եթե թուրքական զինուժը սկսի կոտորել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերին։ Այս մասին  տեղեկանում է Ինտերֆաքսը։
«Եթե դա տեղի ունենա, ապա ես կոչնչացնեմ նրա (Թուրքիայի նախագահին) տնտեսությունը»,-ասել է Թրամփը։


Թրամփը հույս է հույս է հայտնել, որ Անկարան Սիրիայի հյուսիսում կգործի ռացիոնալ կերպով՝ հայտնելով, որ տեղյակ է Թուրքիայի և քրդերի միջև պատմականորեն բարդ հարաբերությունների մասին։
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Թուրքիան հայտարարել է Սիրիայում «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների մեկնարկի մասին, ինչի շրջանակներում երկիրն արդեն հարձակվել է սիրիական երկու քաղաքների՝ Թել Աբյադի և Ռաս Էլ-Աինի վրա։

Գործողության մեկնարկից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է իր ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ, որը կոչ է արել մի լավ ծանր ու թեթև անել իրավիճակը և մտածել հնարավոր հետևանքների մասին։
***
Րոպեներ առաջ կրկին վերսկսվել է Թուրքիայի կողմից սիրիական բնակավայրերի օդային ռմբակոծությունը: Այս պահին ուժեղ ռմբակոծության է ենթրակվում Սարի Քանի (Ռաս ալ-Աին) քաղաքը:
Արդեն զոհվել է ութ քաղաքացիական անձ: Մինչ այս տվյալները, պաշտոնապես հաստատվել է 13 քաղաքացիական անձի զոհվելու մասին, որից երեքը նույն ընտանիքի անդամներ են, երկուսը ՝ քրիստոնյա...
***
Սիրիայի Ղամշլի շրջանի հարակից գյուղերում բնակվող հայերի կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին Analitik.am-ին հայտնեց Եղիա Տաշջյանը: Վերջինս նշեց, որ Ղամշլի քաղաքը գտնվում է սիրիական բանակի հսկողության տակ, սակայն հարակից տարածքի գյուղերում հայեր կան, որոնց կյանքը վտանգի տակ է: Նա նաև նշեց, որ բազմաթիվ քաղաքացիական անձինք կան մահացածների և վիրավորվների մեջ:
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ թուրքական ուժերը հարձակվել են խաղաղ ընտանիքների վրա՝ սպանելով նրանց:
Նշենք նաև, որ մինչ այս պահը ՀՀ պետական որևէ կառույցից Սիրիայում տեղի ունեցող դեպքերի և այնտեղ գտնվող հայերին աջակցելու մասով որևէ արձագանք չկա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր