Կրшկnցներ՝ Երևանում, վնաuվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մաhացել է          Հնդկաձավարի օգտակար հատկությունները, իսկ որոնք են չափից շատ օգտագործման վնասները       ՀՀ-ն այլևս այն երկիրն է, որտեղ «մեր ձևով կմասնակցենք Եկեղեցու պաշտպանությանը» արտահայտության համար շուրջ 80 օր անձը կարող է լինել կալանավորված    

11 հոկ 2019 11:18

Մենք ունենք երկու տարբերակ՝ ռազմական կամ շատ կոշտ բաներ անել Թուրքիայի հետ.Թրամփ

ԱՄՆ-ն կարող է շատ խիստ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ: Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով  լրագրողների հարցերին։ Այս մասին գրում է Tass-ը։
«Հուսով եմ, որ երեք տարբերակից վերջինը կլինի»,-ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Թուրքիայի և քրդերի միջև երկխոսությունը։
«Մենք Սիրիայում զինվորներ չունենք, մենք հաղթեցինք «Իսլամական պետությանը»։ Վերջին բանը, որ ես կցանկանայի անել, կրկին հազարավոր զինվորներ ուղարկելն է և կրկին բոլորին հաղթելն է: Մենք իրոք ունենք երկու տարբերակ՝ ռազմական կամ շատ կոշտ բաներ անել Թուրքիայի հետ ֆինանսական հարթությունում։ Պատժամիջոցները հեշտ կլինի: Մենք լավ հարաբերություններ ունենք քրդերի հետ, և հուսով եմ, որ կարող ենք միջնորդել»,-ասել է Թրամփը։
Թրամփը նշել է, որ չի կարծում, թե ամերիկացիները ցանկանում են, որ իրենք գնանք ռազմական ճանապարհով:
«Մենք հաղթեցինք և դուրս եկանք տարածքից։ Մենք կտեսնենք, թե ինչ տեղի կունենա: Կարող ենք ինչ-որ կոշտ բան ձեռնարկել` պատժամիջոցներ կամ ֆինանսական այլ քայլեր»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարեց Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն՝ «Խաղաղության աղբյուր»: Նպատակը Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտի ստեղծելն է, որը պետք է դառնա պաշտպանիչ գոտի Թուրքիայի սահմանի համար, և որտեղ, Անկարան նախատեսում է բնակեցնել  սիրիացի փախստականներին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր