Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՔՊ-ն ԿԸՀ է ներկայացրել 2026 թվականի հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելու առաջադրման փաստաթղթերը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 9-13 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

12 հոկ 2019 10:00

Վենետիկի հանձնաժողովի հետ քաղաքական առևտուրը կայացավ.Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի Հայաստանի կողմից.«Հրապարակ»

«Հրապարակ». թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովը, քննելով Հայաստանին վերաբերող 2 հարց՝ դատաիրավական բարեփոխումների եւ Ստամբուլյան կոնվենցիայի, երեկ տվել է իր եզրակացությունը՝ հիմնականում բավարարելով ՀՀ իշխանությունների ակնկալիքները։


Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի Հայաստանի կողմից, դրա դիմաց ՀՀ իշխանություններին թույլ են տվել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկել՝ մի վերապահումով, որ դա պետք է լինի կամավոր հիմունքներով, այլ ոչ թե ստիպողաբար։

Այսինքն, Դատական օրենսգրքի՝ «շանտաժի եւ կաշառքի օրենք» որակված փոփոխություններն այլեւս ՀՀ ԱԺ-ն կկարողանա ընդունել, եւ Վենետիկի հանձնաժողովը դրան առանձնապես չի առարկի, քանի որ դրանից հետո կվավերացվի Եվրոպայի համար այնքան բաղձալի Ստամբուլյան կոնվենցիան։ Քաղաքական առեւտուրը կայացավ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր