Դու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկանքների          «Jeep» մակնիշի ավտոմեքենան վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը       Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել լքել Կիևը, հեռու մնալ ռազմական և վարչական ենթակառուցվածքներից    

12 հոկ 2019 11:40

Փաշինյանին ուղղված գովասանքների շքերթը զարմացնում է Շարմազանովին. ինչն է թերի թողել Փաշինյանն իր պատասխանում

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախօրեին անդրադարձել եմ Գարեգին Նժդեհի վերաբերյալ Ալիև կրտսերի հիմար մեկնաբանություններին և վարչապետ Փաշինյանի ոչ ամբողջական ու թերի պատասխանին։
Բայց ինձ զարմացրեց Փաշինյանին ուղղված գովասանքների շքերթը, թե տեսեք,տեսեք ինչպես է պաշտպանում Նժդեհին։


Քիչ էր մնում վարչապետին շնորհակալություն հայտնեինք, որ Ալիևին չի ձայնակցել։

Իսկ կարելի է՞ր արդյոք ավելի դիպուկ պատասխանել Ալիևի մերկապարանոց մեղադրանքներին։
Իհարկե, և ոչ միայն կարելի էր,այլ պետք էր հիշատակել Ադրբեջանական լեգիոնի ռազմական գործողություններն ընդդեմ Խորհրդային Միության Կովկասում և Ուկրաինայում,մինչև նրանց կողմից 1944 թ-ի Վարշավայի հակաֆաշիստական ապստամբության ճնշումն ու Ալիևի հրամանագրով պետականորեն նշված հիտլերյան Գերմանիայի դաշնակից Ռասուլզադեի 130 ամյակը։
Հ.Գ.Հայենիքը սեվերի և սպիտակների բաժանելը, ժամանակին Ալիևին կիրթ և նորմալ համարելը, Արցախի հերոսներին մերժելն ու կալանավորելը, ինչպես նաև Արցախում դավադիր ուժեր փնտրելն ամենևին չի խոսում Նժդեհի գաղափարները կիսելու մասին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր