Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

15 հոկ 2019 16:07

Քաղցկեղի 20 նախանշաններ, որոնք չի կարելի անտեսել

 Այնուամենայնիվ, գոյություն ունեն 20 նախանշաններ, որոնք պարզապես չի կարելի  անտեսել:


1. Մեջքի ցավեր: Եթե անդադար մեջքի ցավեր ունեք, հնարավոր է՝ դա լյարդի քաղցկեղի նախանշան լինի:
2. Ավշային հանգույցների այտուցներ- Ավշային հանգույցներն այտուցվում են, երբ հիվանդ ենք: Եթե նկատել եք, որ դրանք ձեզ մոտ հաճախակի են այտուցվում, անպայման դիմեք բժիշկի, հնարավոր է՝ ավշային համակարգի խնդիրներ ունեք:
3. Հոգնածություն-  Հաճախակի հոգնածությունը կարող է նշան լինել, որ օրգանիզմում քաղցկեղածին բջիջներ կան:
4. Տարօրինակ ցավեր– Կանոնավոր տարօրինակ ցավերը կարող են  մի քանի տեսակի քաղցկեղների նախանշան լինել: Եթե այսպիսի նախանշան եք նկատել, անպայման դիմեք բժշկի:
5. Ուտելու անկարողություն- Ձվարանների քաղցկեղը կարող է ստամոքսի խնդիրներ առաջացնել,  հատկապես նվազեցնել ուտելու ցանկությունը:
6. Հաճախակի արյունահոսութուն- Եթե չափազանց հաճախ եք արյունահոսում, կամ դժվարությամբ եք այն դադարեցնում, հնարավոր է՝ խնդիրներ ունեք արյան գնդիկների հետ:


7. Հաճախակի փքվածություն-  Միշտ չէ, որ փքվածությունն անվնաս է, հաճախ սա կապված է ձվարանների քաղցկեղի հետ:
8. Քաշի հանկարծակի կորուստ- Գոյություն ունեն մարսողական համակարգի քաղցկեղի մի քանի տեսակներ, որոնք կարող են քաշի հանկարծակի կորստի պատճառ դառնալ, քանի որ ձեր օրգանիզմը չի կարողանում հստակ կերպով մարսել սննդարար տարրերն ու կալորիաները:
9. Կրծքի կարմրություն-  Կրծքի քաղցկեղն ամենատարածվածներից մեկն է, որը հայտնաբերվում է կանանց մոտ: Յուրաքանչյուր քրտնարտադրություն կամ կարմրություն կարող է կրծքագեղձի քաղցկեղի նախանշան լինել, անմիջապես դիմեք բժշկի:
10. Հետանցքային  արյունահոսություն– Աղիքային քաղցկեղն ամենաարագ զարգացող քաղցկեղի տեսակն է: Հիմնական նախանշանը հետանցքային արյունահոսությունն է:
11. Սրտխառնոց- Ստամոքսի յուրաքանչյուր խնդիր, որն անընդհատ կրկնվում է, ներառյալ՝ սրտխառնոցը, կարող է մարսողական համակարգի քաղցկեղի նշան լինել:
12. Եթե դժվարություններ եք նկատում սնունդը կուլ տալուց, անպայման դիմեք բժշկի, քանի որ հնարավոր է՝ սա կոկորդի քաղցկեղի նախանշան է:
13. Կրծքի պտուկների փոփոխություն- Կրծքագեղձի քաղցկեղի հստակ նախանշան է պտուկների փոփոխությունը:
14. Մաշկային գնդեր, որոնք ոչ մի կերպ չեն վերանում- Մաշկային յուրաքանչյուր փոփոխություն, որը ոչ մի կերպ չի վերանում, մաշկի քաղցկեղի նախանշան կարող է լինել:

15. Հազ/ կրծքավանդակի ցավ- Պատահական հազը սովորական երևույթ է, հատկապես՝ սառը եղանակին: Սակայն, կրծքավանդակի հաճախակի ցավերն ու անդադար հազը, լեյկեմիա տեսակի քաղցկեղի նախանշաններ կարող են լինել:
16. Դեմքի այտուցներ- Այն մարդիկ, ում մոտ թոքերի քաղցկեղ է հայտնաբերվել, դեմքի հաճախակի ատուցներ են ունենում:
17. Շնչառության վատացում- Թոքերի քաղցկեղը կարող է ազդել մի քանի կերպ, դրանցից մեկը շնչառության վատացումն է:
18. Եղունգների փոփոխություն– Եթե եղունգները փոխում են իրենց գույնը, անպայման դիմեք բժշկի, հնարավոր է՝ մաշկի կամ թոքերի քաղցկեղ ունեք:
19. Եթե հաճախակի եք ջերմում կամ վիրուսներով վարակվում, նշանակում է՝ պետք է ուշադրություն դարձնեք առողջությանը, հնարավոր է՝ սրանք լեյկեմիա տեսակի քաղցկեղի նշաններ են:
20. Ցիկլի խախտում- Եթե ցիկլն անկայուն է, պետք է դիմել բժշկի, սա կարող է արգանդի քաղցկեղի նախանշան լինել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր