Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը          Մարտի 20-22-ը սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկ.արձանագրվել է արեգակի բռնկում       Մարտի 19-ին և 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

15 հոկ 2019 17:15

Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում

Հայաստանի կառավարությունում հոկտեմբերի 15-ին հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նիկոլ Փաշինյանը ողջույնի խոսում հայտնել է, որ պարբերական հանդիպումները շատ կարեւոր եւ օգտակար են, իսկ ընթացիկ հանդիպումը տեղի է ունենում վերջին շրջանում մի շարք իրադարձությունների ֆոնին:


Բակո Սահակյանը հայտարարել է, որ տեղի են ունեցել մի շարք նշանակալի իրադարձություններ, որոնց վերաբերյալ տեղեկություն կհաղորդի Նիկոլ Փաշինյանին:
Վերջին շրջանում իրապես տեղի են ունեցել եւ ունենում կարեւորագույն իրադարձություններ: Երեւանում տեղի է ունեցել ԵՏՄ Վեհաժողովը Իրանի նախագահի մասնակցությամբ: Օրերս տեղի ունեցավ ԱՊՀ Վեհաժողովը Աշգաբադում, Փաշինյան-Ալիեւ զրույցը ընթրիքի սեղանի շուրջ, Վեհաժողովի հաջորդ օրը Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց Սիրիայի հարցի, այդ թվում հայկական համայնքին առնչվող կոնկրետ հանգամանքի շուրջ:


Արցախում զուգահեռ տեղի է ունեցել Արցախի բարեկամների միջազգային համաժողովը, հայտարարվել է Արցախի բարեկամների Պրո Արցախ միջազգային ցանցի ստեղծման մասին:
Ի վերջո, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունենում Մինսկի խմբի համանախագահների ռեգիոնալ այցին զուգահեռ: Փաշինյանը Սահակյանի հետ հանդիպումից մի քանի ժամ առաջ հանդիպել է համանախագահների հետ:
Ներքին ու արտաքին կարեւորագույն իրողություններին զուգահեռ, սակայն, դրսեւորվել է նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը: Մի քանի օր առաջ մեծ աղմուկ բարձրացրեց նրա հայտարարությունը այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը «հակահայ պրոյեկտ է»: Վիտալի Բալասանյանը մամուլի ասուլիս է տվել նաեւ հոկտեմբերի 15-ին, որտեղ փորձել է «մանրամասնել», թե ինչն է «հակահայությունը»: Նա բերել է այսպես ասած «թեզեր», որոնք նախկինում տարբեր դրվագներով արտահայտել են նախկին իշխող համակարգին կից գործող կամ նախընտրական ցուցակներում տեղ գտած գործիչներ եւ այսպես ասած փորձագետներ:
Բալասանյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը փչացնում է հայ-ռուսական հարաբերությունը, ուզում է հեռացնել ռուսներին Հայաստանից, «հանձնել տարածքները» եւ ամերիկյան զորք տեղակայել Իրանի սահմանին:
Ամենատարաօրինակն այն է, որ դրանով հանդերձ, Բալասանյանն առաջարկում է վերադառնալ բանակցային այն առարկային, որ եղել է սեղանին մինչեւ թավշյա հեղափոխությունը: Միեւնույն ժամանակ, ստացվում է, որ Բալասանյանը, մեղադրելով Փաշինյանին «հող հանձնելու» համար, ինքն է կողմ վերադառնալ հող հանձնելու տարբերակի, որովհետեւ Սերժ Սարգսյանն անգամ իր հայտարարություններով փաստել է, որ սեղանին եղել են հենց այդպիսի տարբերակներ:
Վիտալի Բալասանյանի այդ հայտարարությունների ֆոնին էլ Երեւանում հանդիպում են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը: Հանդիպումն ունի՞ ուղիղ կապ Բալասանյանի նոր հայտարարությունների հետ:
Միեւնույն ժամանակ, հանրությունն ունի իրավիճակի որոշակի հստակեցման անհրաժեշտություն, նկատի ունենալով այն, որ Բալասանյանի հայտարարությունները եթե չեն անցել, ապա ընդհուպ մոտեցել են ազգային անվտանգության սպառնալիքի սահմանագծին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր