Կանխատեսվում է մինչև -3․․.-4 աստիճան ցուրտ. ԱԻՆ          Տեսանյութ.Ալիևը Երևանն է ուզում. օպերայի շենքի վրա թշնամու դրոշը դնելո՞վ են խաղաղություն կնքելու թուրքերի հետ       Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ-ի գործակալը. մաքրում էր իրանցիների կոշիկները. սկանդալային բացահայտում՝ Իրանից    

18 հոկ 2019 14:25

Այս ճանապարհով առաջ գնացող իշխանությունը կհայտնվի առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները

«Քսան տարվա խնդիրներն արդիական են  նաև այսօր, օրակարգային են, գրեթե ոչինչ չի փոխվել»,- «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ասաց ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Նա նշեց, որ եթե ժամանակին  քողարկում էին, մերժում, ժխտում, որ այդ գործողությունների հեղինակներն են, հիմա հրապարակավ  հայտարարում են այդ մասին, չեն էլ թաքցնում, որ շարունակելու են իրենց ապօրինի, ագրեսիվ գործողությունները: Զ. Փոստանջյանն ասաց, որ խոսքի ազատությունն այսօր սահմանափակվում է, ոտնահարվում է ոչ թե օրիանական նպատակների համար, այլ  ելնելով քաղաքական նպատակներից, քանի որ այլ կարծիքներ հնչեցնելն այսօր գործող իշխանությունների համար թույլատրելի չէ:

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներին հարցաքննության կանչելուն, նա նշեց, որ սա վտանգավոր, տգեղ երևույթ է։
«Ես իմ ընտանքիում դա ապրել եմ, որովհետև իմ տատիկիս  եկել են ու ստալինյան ժամանակաշարջանում աքսորել Սիբիրել, մինչդեռ պետք է աքսորեին պապիկիս: Երբ նրան չեն գտել տանը, ասել են՝ ուրեմն պետք է քեզ աքսորեն: 21-րդ դարում ինչ-որ մի բռնապետ, որը բղավում էր, որ դատավորները վնգստում են, կամ այնպիսի  մի դատավոր չկա, որ իր ասածին ասի ոչ, եթե ստալինյան ժամանակահատվածում այլ կերպ էր այդ գործողություններն իրականացվում, հիմա  ժողովրդի, «թավշյա հեղափոխության» անունից մարդիկ  ցանկանում է իրենց քաղաքական նպատակներն իրականացնել և դա անում են, հանրությանը մատուցում են որպես անհրաժեշտ միջոց՝  պայքար կոռուպցիայի, քաղաքական նախկին համակարգի դեմ»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, այսօր իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան` դատարանները, իրավապահ մարմիններն ավելի կոշտ, կոպիտ և անօրեն են գործում, քան` դատարանները: Զարուհի Փոստանջյանի խոսքով, այս ճանապարհով առաջ գնացող  իշխանությունն արագորեն սպառելու է իր ամբողջ գործիքակազմը՝ հայտնվելով առավել դժբախտ իրավիճակում, քան նախորդները։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր