18:02 - Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը         17:09 - Չնայած դիրքորոշումների տարբերության,ոլորտներ կան, որտեղ հաջողվել է փոխըմբռնման հասնել ղարաբաղյան հակամարտության հարցում      16:40 - Մեր գործերն այնքան լավ են, որ մեզ առաջարկում են շատ էժան փող. այո, ընդդիմությունը պիտի քլնգի    

18 հոկ 2019 16:03

Մենք չենք դանդաղում, զգույշ ենք. գալու է այդ օրը, միանգամից մաքրել հնարավոր չէ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ մեկ տարի առաջ չեն գնացել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցմանը, պատասխանեց, որ նախորդ տարի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ հունվար-փետրվար ամիսներին, ձևավորել է խորհրդարանը, ուստի հնարավոր չի եղել Հայաստանն անընդհատ պահել ցնցումների ու ակցիաների մեջ:
«ՀՀ բոլոր քաղաքացիներին, որոնք նախկինում որևէ ձևով աշխատել են և գուցե լռել են այն իշխանության ժամանակ, երբ չպետք է լռեին, այսպես ասած, այդ երկրորդ հնարավորությունը նրանց տրվել է, ասել ենք՝ հա, դուք եղել եք մի իրավիճակում, երբ ընտրակաշաք բաժանելուց հրաժարվելը բարդ բան է եղել, բայց այսօր չեք կարող: Փորձել ու փորձում ենք պահել, չասեմ՝ թավշյա, որովհետև այդ բառն արդեն մարդկանց ջղայնացնում է, այն մթնոլորտը, որը եղել է հեղափոխության ժամանակ, դա մնալու է:
Վստահ եմ, որ ինձ դեռ հարցնելու եք, թե ինչու այս կամ այն պաշտոնյայի վերաբերյալ գործողություն չէիք սկսել, բայց հիմա արեցիք, ասեմ՝ դրանք գործընթացներ են, սա պետություն է, որի մեջ եղած գործընթացները քայլ առ քայլ գալու են: Հաջորդ  ընտրություններից առաջ Հայաստանը լինելու է մաքրված այն ժառանգությունից, որը մենք 27 տարի ձևավորել ենք ու ունեցել: Միանգամից մաքրել հնարավոր չէ, իսկ վիրահատական միջոցների դիմելիս՝ կարող ենք շատ մեծ վտանգների առջև կանգնել: Այո, կարող են մարդիկ ասել, թե դանդաղում ենք, մենք չենք դանդաղում, զգույշ ենք, քանի որ խոսքը Հայաստանի մասին է»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը:


Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի այն հայտարարությանը, որ ԱԺ-ն իր նախաձեռնությամբ չի մոտեցել ՍԴ ճգնաժամի լուծմանը, Ալեն Սիմոնյանը նշեց.
«Ցանկություն չունեմ թերագնահատելու Վահե Գրիգորյանին, նրա կարծիքը հաշվի ենք առել և բաց ենք նրա հետ քննարկումների համար»:
Նշենք, որ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Ազգային ժողովը մազաչափ անգամ չի մոտեցել Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի լուծմանը, ավելին՝ ԱԺ-ի նախագիծը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, որևէ աղերս չունի այն խնդրի հետ, որի մասին ինքը բարձրաձայնել էր:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր