Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը          ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար       «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են    

21 հոկ 2019 12:10

Դուրս եկեք երանելի թմբիրից.Ադրբեջանը նույնիսկ գնում է այլ ծախսային հոդվածների կրճատման՝ պաշտպանական բյուջեն ավելացնելու համար

Շաբաթը ցանկանում եմ սկսել խիստ կարևոր հարցով։ Ընդամենը 10 օր առաջ ես գրել էի նրա մասին, որ ՀՀ Կառավարությունը սառեցնում է ռազմական ծախսերի աճը, այն պայմաններում, երբ ընդհանուր պետական բյուջեն նախատեսվում է ավելացնել 2020 թ․ 14%-ով, և պաշտպանական ծախսերն առնվազն համամասնական աճն անհրաժեշտություն է հակառակորդի սրվող մարտաշունչ հռետորաբանության պայմաններում։


Այն ժամանակ, գտնվեցին «Հռոմի պապից կաթոլիկ» որոշ իմաստուններ, որոնք ջանք չէին խնայում բացատրելու, թե որքան հեռատես է վարվում ՀՀ Կառավարությունը, չավելացնելով պաշտպանական բյուջեն, և միջոցներն ուղղելով այլ, "խաղաղ" նպատակների։
Հակառակորդի պատասխանը, սակայն, սպասել չտվեց։ Հոկտեմբերի 18-ին հրապարակվել է Ադրբեջանի 2020 թ․ պետական բյուջեի նախագիծը։ Թեև ընդհանուր պետական բյուջեի ծախսերն աճում են ընդամենը համեստ 1,7%-ով, պաշտպանական բյուջեն աճում է ամբողջ 20,9%-ով, հասցվելով 2,267 մլրդ ԱՄՆ դոլարի, ընդ որում դրանից 945 մլն դոլարը նախատեսվում է սպառազինությունների գնման և ռազմարդյունաբերական ներդրումների համար։ Հակառակորդը նույնիսկ գնում է այլ ծախսային հոդվածների կրճատման՝ պաշտպանական բյուջեն ավելացնելու համար, սա աննախադեպ երևույթ է վերջին տասնամյակի ընթացքում։

Պետք չի պայծառատես լինել հասկանալու, թե սա ինչ է նշանակում, և ինչի է պատրաստվում հակառակորդը, հերթական միլլիարդը նետելով սպառազինությունների ձեռքբերման վրա։ Այս պայմաններում, ՀՀ Կառավարության ներկայացված 2020 թ․ բյուջեի նախագիծը առնվազն տարակուսանք է առաջացնում, եթե չասեմ ավելին։
Ես ստիպված եմ եղել այս կապակցությամբ բացել որոշ փակագծեր ստորև ներկայացված հարցազրույցում, մինչ այդ կոչ եմ անում թե ՀՀ Կառավարությանը, թե Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովին, և թե ԱԺ անհատ պատգամավորներին՝ դուրս գալ այս երանելի թմբիրից, գիտակցել պահի պատասխանատվությունը, և վերանայել ՀՀ 2020 թ բյուջեի պաշտպանական հատկացումները՝ համարժեք պատասխան տալու մեր շուրջը սրվող իրական մարտահրավերներին։

Ավետիք Չալաբյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր