Տարածքային փոփոխությունների հարցը կարող է լուծվել բացառապես հանրաքվեով          Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

22 հոկ 2019 11:44

Արսեն Բաբայանի ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան

Հայաստանի առջեւ ծառացած ամենամեծ մարտահրավերն անվտանգությունն է, պանթուրքիզմն է եւ դժբախտաբար այս 1,5 տարում նոր իշխանությունը կամ չի գիտակցել, կամ չի ցանկացել գիտակցել, կամ անզոր է քայլեր կատարել, որ մեր պետության անվտանգությունն ամրացնի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, այս 1,5 տարում Թուրքիան եւ Ադրբեջանը 3 անգամ համատեղ զորավարժություններ են կազմակերպել, շքերթներ են անցկացրել, խոսել են Հայաստանի վրա կոնկրետ ռազմական ագրեսիա իրականացնելու մասին. «Մեր քայլողների ղեկավարը խոսել է Ալիեւի կիրթ եւ նորմալ լինելու մասին, Արցախի հարցում ունեցել է եւ ունի իրար հակասող հայտարարությունների շարան, որն անկեղծորեն թուլացնում է մեր դիրքերը բանակցություններում»:



Շարմազանովը հիշեցրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ռազմական բյուջեն իր վարչապետության օրոք պետք է շեշտակի ավելանա. «Ադրբջանու ռազմական բյուջեն 20 տոկոսով ավելանում է, իսկ մեր բյուջեն գրեթե չի ավելանում: Այստեղ մենք ունենք խոսքի եւ գործի անհամարժեքություն: Ես չեմ ուզում ասել՝ վարչապետը սուտ է խոսում, խաբում է, բայց մենք գործ ունենք մի մարդու գործունեության հետ, որը ամենակարեւոր  հարցում հայտարարում է մի բան, իրականացնում է լրիվ այլ բան»,-ընդգծեց Շարմազանովը:
«Ադրբեջանի՝ 20 տոկոս ռազմական բյուջեի ավելացման պարագայում գինու շշով փարթիներ կազմակերպելը եւ ռեալիթի շոուի ռեժիմով ժողովրդին զվարճացնելը մեր պետության ղեկավարի պարտականությունների մեջ չի մտնում: Կան ավելի կարեւոր խնդիրներ մեր երկրում, քան ընտանեկան լուսանկարներ հրապարակելը»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:
Այն, որ կառավարության գաղտնի հրամանով նախարարների աշխատավարձը ավելացվել է 1,5-2 անգամ, խոսում է այն մասին, որ վարչապետը գործում է գաղտնի եւ նրա բոլոր պնդումները, թե ինքը պետք է լինի թափանցիկ, վերաբերում է միայն երեւի խորովածի փառատոններին եւ գինի-փարթիներին, եւ սա մտահոգիչ է: նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ 3 մլն վարչապետ կա: Հիմա այդ երեք միլիոնին հարցրե՞լ է, որ նախարարների աշխատավարձը բարձրացրել է: Ես դեմ չեմ, որ նախարարների աշխատավարձը բարձրանա, բայց Փաշինյանը հրապարակում հավաքված մարդկանց հարցրե՞լ է: Կարծում եմ՝ ոչ:



Հաջորդ մարտահրավերը Հայաստանը ոչ թե ժողովրդավարության բաստիոն սարքելն է, այլ Հայաստանը ժողովրդավարությունից դիկտարորական տոտալիտար երկիր դարձնելն է»,-ասաց Շարմազանովը:
Նա զուգահեռ անցկացրեց Նիկոլ Փաշինյանի եւ Ադոլֆ Հիտլերի միջեւ նշելով, որ ժամանակին Հիտլերն ասում էր, որ իր շարժումը քրիստոնեական է, այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է սիրո եւ համերաշխության մասին, հայտարարում էր, որ վենդետա չի լինելու. «Սակայն այսօր տեսնում ենք, որ բոլոր նրանք, որոնք չեն կզում Նիկոլ Փաշինյանի իշխանության դիրեկտիվների տակ, դառնում են քաղաքական հետապնդման զոհ: Մենք գործ ունենք Հրայր Թովմասյանի, Ռոբերտ Քոչարյանի գործերի հետ: Երեկ էլ տեղեկացանք, որ Արսեն Բաբայանը ձերբակալվել է: Ես համոզված եմ, որ այս ձերբակալությունը «Հրայր Թովմասյան» օպերացիայի հերթական սերիան է: Սա բացահայտ հոգեբանական ճնշումէ  ՍԴ նախագահի վրա եւ շինծու է: Հատկապես, երեք փաստաբաններից մեկը նշեց, որ այն հոդվածը, որով Բաբայանը մեղադրվում է  համաներման տակ է ընկնում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր