ԱԺ շենքի մոտ կոտրել են «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ավտոմեքենայի ապակիները
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի շենքի հարևանութամբ, վնասել են «Իմ քայլը» պատգամավոր Քրիստինե Պողոսյանի Mini cooper մակնիշի 018 HH 11 համարանիշի ավտոմեքենան:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պատգամավորը մեքենան կայանել է Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի շենքի հարեւանութամբ, թույլատրելի հատվածում եւ որոշ ժամանակ անց դուրս գալով ԱԺ-ից, իր ավտոմեքենան հայտնաբերել է վնասված:
Չարագործները վնասել են պատգամավորի ավտոմեքենայի ապակիները ու հեռացել:
Աղբյուրը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ. այս տարվա հունվարի 21-ին, ժամը 19:30-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում՝ Տերյան 25 հասցեի բակում, անհայտ անձը կամ անձինք կոտրել էին Mini cooper մակնիշի ավտոմեքենայի ապակին եւ վնասել ավտոմեքենան: Նշված ավտոմեքենան պատկանում էր «Իմ քայլը» դաշինքից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանին, ով կատարվածի մասին տեղեկացել էր իրավապահներին: