Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, այնուհետև կնվազի 4-5, աստիճնաով, եղանակն առաջիկա օրերին          Մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ, բայց Թեհրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային մշակումներից       Իրանն օգտագործում է «տարածաշրջանային պատերшզմի սպառնալիքով զսպում» մեթոդաբանությունը, որը իրանական նորամուծություն է    

23 հոկ 2019 14:14

Տեսանյութ. Նաիրի Հունանյանը 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որ իր նկատմամբ նախաքննությունը մեղմվեր,ուշացել է

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմումին: Նա նշեց՝ հանդես է գալիս նաև որպես նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ընկեր և ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի հարցերով խորհրդական:

«Հոկտեմբերի 27-ը այն հրեշավոր ահաբեկչական գործողությունն էր, որը Հայաստանի ողջ հեռանկարը կասեցրեց, և կասեցումը տևեց 20 տարի: Նա 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որ իր նկատմամբ նախաքննությունը մեղմվեր, եթե ինքը նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում հնարավորություն տար ՀՀ-ին՝ հասկանալու՝ հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել»,- ասաց Քոչարյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր