Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

23 հոկ 2019 15:45

Անընդունելի է մարդու մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը. Գ․ Աբրահամյանը՝ «Հաց բերողի» վերաբերյալ Ա․ Հովհաննիսյանի հայտարարության մասին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քանի լրագրող գործընկերներ այսօր դիմել էին ինձ՝ մեկնաբանելու համացանցում տարածված՝ Արթուր Սարգսյանի մահվան, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցների փոփոխության, նշանակված փորձաքննությունների մասին Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունները: Ուզում եմ ներողություն խնդրել, որ չեմ կարող բավարարել այդ ակնկալիքը՝ մի քանի պատճառով:
Նախ՝ այդ խնդրի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազն անձամբ շատ պարզ և շատ հանգամանալից պարզաբանումներ ներկայացրել է դեռևս 2017թ. Ազգային ժողովում ՀՀ դատախազության 2016թ. գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում: Այդ պարզաբանումն այնքան մանրամասն և սպառիչ է, որ դրան ավելացնելու ոչինչ այս պահին չկա: Ի դեպ, այդ հարցին ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև այս տարի՝ 2018թ. գործունեության մասին հաղորդումն ԱԺ-ում ներկայացնելիս՝ ի պատասխան պատգամավորներից մեկի կողմից հնչեցված հարցի:
Բացի դրանից՝ Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ և ընթանում է քննություն՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի պարզելու ինչպես մահվան հանգամանքները, այնպես էլ դրան հանգեցրած պատճառները՝ վերջինիս համատեքստում նաև գնահատականներ տալու բոլոր իրավասու անձանց գործողություններին: Քրեական գործով նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննության նկատմամբ իրականացվում է դատախազական հսկողություն, և այդ համատեքստում այս պահին լրացուցիչ մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես քննությունն ուղղորդելու դրսևորում:

Այնուամենայնիվ, անընդունելի է մարդու մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը հատկապես այն պարագայում, երբ ոմանց կողմից փորձ է արվում հանկարծակի բստրած անկեղծանալու «ազնիվ» մղումներով դրա վրա ինքնաարդարացման տեղեկատվական արշավներ կառուցել: Դատախազությունն այդ սադրանքներին չի տրվելու:
Եվ վերջում՝ ես առիթ ունեցել եմ նշելու, որ հետևելով իր իսկ հորդորին՝ դատախազությունը ժամանակ չի տրամադրելու այսուհետև մեկնաբանելու Արփինե Հովհաննիսյանի այս կամ այն կերպ դատախազությանն առնչվող հայտարարությունները»:

 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր