Ընտրական հանձնաժողովի մի շարք անդամներ օրենքի խախտմամբ մասնակցում են ՔՊ քարոզարշավին          Ներկայացուցիչների պալատն ընդունել է Իրանի դեմ Թրամփի պատերազմական լիազորությունները սահմանափակող բանաձև       Տեսանյութ. Այսքան չարիք բերած, պառակտում, ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, պիտի գնաս ու գնալու ես    

24 հոկ 2019 17:19

Տեսանյութ. Այդ փորձառու սպաները ծառայել են տարբեր նախագահների օրոք եւ նորմալ է, որ թարմացում է գնում. վարչապետի խոսնակ

Եթե մարդը որոշում է, որ պետք է լքի պաշտոնը, ի՞նչ խնդիր կա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին շրջանում բացի ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունից նկատվում է նաեւ, որ փորձառու սպաներ են հեռանում համակարգերից:
«Եթե մարդը որոշում է, որ պետք է լքի պաշտոնը, մենք պետք է կանգնացնենք, ասենք՝ մի լքի՞: Այդ փորձառու սպաները ծառայել են տարբեր նախագահների օրոք, հիմա այդպիսի որոշում են կայացրել, շատ նորմալ է, որ թարմացում է գնում: Կամ եթե մարդը որոշում է կայացրել հեռանալ, ինձ թվում է, ոչ միշտ է, որ պետք է կանգացնել կամ հետ բերել»մ-ասաց նա:
Հարցին, թե արդյոք Ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ արդեն նախկին պետ, գեներալ  Գրիգորի Հայրապետովի փոխարեն թեկնածու կա, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց վստահ եմ, որ քննարկումներ արվում են: Սահմանված ժամկետներում կներկայացվի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր