Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը պետությանն է փոխանցել շուրջ 3 մլրդ դրամ

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՔԾ՝ պարզելու, թե շուրջ մեկ տարի տևած նախաքննության արդյունքում հիմնավորվե՞լ են արդյոք հարկային չարաշահումների վերաբերյալ նախնական տեղեկությունները, որքա՞ն է կազմում պատճառված իրական վնասը, եթե այդպիսիք կա, և ո՞ւմ են մեղադրանք առաջադրել։ Հարց է ուղղվել նաև, թե արդյոք Վ. Ղազարյանին և նրա կնոջը այդ դրվագով մեղադրանք առաջադրվե՞լ է։
ՀՔԾ-ի պաշտոնական պատասխանից հետևում է, որ հարկային չարաշահումների համար ո´չ Վաչագան Ղազարյանին, ո´չ էլ նրա կնոջը մեղադրանք չի առաջադրվել։
«Ի պատասխան Ձեր հարցմանը` տեղեկացնում ենք, որ նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների կատարման համար»,- նշված է պատասխանում:
ՀՔԾ-ից հայտնել են նաև, որ «նախաքննության ընթացքում վերականգնվել է 2 մլրդ 850 մլն ՀՀ դրամ»։