Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

28 հոկ 2019 12:24

Տեսանյութ. Պահանջում են բացել կառավարական ամառանոցի դարպասը և բյուջեից միլիոններ չմսխել 2 ընտանիք պահելու համար

Պահանջում է բացել կառավարական ամառանոցի դարպասը և բյուջեից միլիոններ «չմսխել» 2 ընտանիք պահելու համար: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը:
 
«Շուրջ 387 միլիոն դրամը մենք տալիս ենք նրա համար, որ կառավարական առանձնատանը ապրի Նիկոլը եւ Արարատը: Ինչ են անում այս 2 քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը բարելավվելու համար: Որեւէ քայլ ես որպես քաղաքացի չեմ արձանագրել ոչ իմ կյանքում, ոչ մտերիմներիս կյանքում, ոչ էլ երկրի առօրյայում: «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան»-ը հետեւողականներոն պահանջելու է, որ պարոն Նիկոլի եւ պարոն Արարատի ընտանիքները դուրս գան Ձորափի 74 հասցեից, որովհետեւ նրանք իրավունք  չունեն ապրելու այդ տարածքում: Ինչու է այս իշխանությունը թաքուն որոշումներով թալանում  մեր բյուջեն»,-ասաց Սոնա Աղեկյանը` նշելով, որ 2 միլիոն դոլար էլ հատկացվել է Սերժ Սարգսյանի նախկին կեցավայրը վերանորոգելու համար, որպեսզի այնտեղ վարչապետի ընտանիքը բնակվի:

Նա նշեց, որ ինքը դատապարտում է  նման գործելաոճը եւ պահանջում, որ նրանք չարտաբերեն հեղափոխություն բառը, մինչեւ չվերադառնան իրենց բնակարանները:
«Ի՞նչ է նշանակում` հայոց լեզու եւ պատմություն առարկաները պետք է ուսումնական հաստատությունները որոշեն, դասավադեն, թե` չէ, կամ ինչ է նշանակում` Գիտությունների ազգային ակադեմիան պետք է փակվի, հիմա առաջնայինը փաստորեն տիկին Աննայի եւ Արարտի կնոջ անվտնագությունը ապահովելն էդառնում»,-ասաց Աղեկյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր