Կենդանակերպի այս նշանները հունվարին մեծ հաջողություններ կունենան          Երևանում 19-ամյա տղան սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել 16-ամյա երկու անչափահասի       Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր    

30 հոկ 2019 11:53

Չավուշօղլուն քննադատել է Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը.այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից  Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևի ընդունումը, հայտարարելով, թե այն «առոչինչ» է։
Նշենք, որ ժամեր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը  405 կողմ, 11 դեմ ձայներով, ճանաչեց մեկ դար առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը։
Չավուշօղլուն բանաձևի ընդունումը կապել է Սիրիայում իր ռազմական գործողության հետ։
Թուրքիայի ԱԳՆ նախարարը թվիթերյան իր էջում նշել է, որ Թուրքիան խափանել է «մեծ խաղ»՝  Սիրիայի հյուսիս-արևելքում իր գործողություններով, և որ պալատի կողմից ձեռնարկված քայլի նպատակն էր վրեժ լուծել այդ գործողության համար:
«Նրանք, ում նախագծերը հուսախաբ են եղել, դիմում են հնություն դարձած բանաձևերին: Այն շրջանակները, որոնք հավատում են, որ վրեժխնդիր են լինելու այս ճանապարհով, սխալվում են: Քաղաքականության մեջ պատմությունը շահագործողների այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար», - գրել է Չավուշօղլուն թվիթերում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր