16:50 - Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի         16:14 - Մոր և քրոջ հետ 9-րդ հարկից նետված 4-ամյա տղան սկսել է ինքնուրույն շնչել      15:58 - Ավինյանն առանց Նիկոլ Փաշինյանի փոփոխություններ է կատարել նրա որոշումներում    

31 հոկ 2019 16:05

Գտեք համապատասխան ձեր զուգընըկերոջը.Կենդանակերպի ո՞ր նշաններն են միմյանց նկատմամբ իրական կիրք զգում

Երբեմն, մեզ ինչ-որ մարդիկ ձգում են, և չենք հասկանում, թե ինչու: Մեր շրջապատում կան չէ՞ մարդիկ, ովքեր առանձնանում են իրենց խելքով և մտածողությամբ, սակայն մենք չենք էլ նկատում նրանց՝ կենտրոնացված լինելով ստույգ մեկի վրա: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու:
Աստղագուշակներն ունեն այդ հարցի պատասխանը: Ամեն ինչ թաքնված է ձեր կենդանակերպի նշանի մեջ, որը ձգտում է գտնել համապատասխան զուգընկերոջ: Աստղերն ամեն ինչ որոշել են մեր փոխարեն: Եկեք միասին տեսնենք, թե կենդանակերպի ո՞ր նշաններն են միմյանց նկատմամբ իրական կիրք զգում:
Խոյ և Կարիճ
Այս նշանների միջև հեշտությամբ կարող է կրքի կայծ ծագել: Կենդանակերպի երկու նշաններն էլ արագ բռնկվող են և անհավատալի էներգիա ունեն: Կրքերի բռնկման պահին նրանք կարող են գլխիվայր շրջել ողջ տունը: Նրանց սպսվում են բուռն վիճաբանություններ և անմոռանալի հաշտություն:
Կշեռքներ և Ձկներ
Այս երկուսն ունակ են ստեղծել իրենց սեփական աշխարհը՝ հյուսված սիրավեպից և երևակայությունից: Այնուամենայնիվ, նրանք խուսափում են պատասխանատվությունից և կարող են վերջ տալ հարաբերություններին վերահաս ամենաչնչին խնդրի առկայության դեպքում:
Առյուծ և Ցուլ
Առյուծի և Ցուլի միջև հնարավոր են պայծառ, բուռն հարաբերություններ: Նրանց զգացմունքների հասարակական դրսևորումները կարող են նյարդայնացնել շրջապատողներին: Կենդանակերպի երկու նշաններն էլ կախված են այլոց կարծիքներից, ինչը կարող է խանգարել նրանց հարաբերություններին:
Աղեղնավոր և Կույս
Այնքան տարբեր և այնքան գրավիչ: Կույսը հանգիստ է և հավասարակշռված, Աղեղնավորը միշտ նոր տպավորություններ է փնտրում: Նրանք կձգեն և կվանեն միմյանց, ինչը կարող է անհավանական կապ առաջացնել նրանց միջև:
Այծեղջյուր և Ջրհոս
Նրանք շատ տարբեր են: Թվում էր, թե այդպիսի մարդիկ պետք է վանեն միմյանց: Այծեղջյուրներն իրենց պահում են զուսպ և պարկեշտ, իսկ Ջրհոսներն իսկական ապստամբներ են, որոնց ուրիշների կարծիքը չի հետաքրքրում: Հենց  տարբեր լինելով էլ նրանք գրավում են իրենց երկրորդ կեսին:
Երկվորյակներ և Խեցգետին
Ռոմանտիկ, կրքոտ. նրանց հարաբերությունները հիշեցնում են «ամերիկյան բլրակ»: Այս միության մեջ ամեն ինչ կառուցվում է հույզերի և կրքերի վրա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր