17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

01 նոյ 2019 11:13

Բողոքի ակցիա՝ ընդդեմ ՀՀ-ում Ստամբուլյան կոնվենցիային առնչվող քննարկումների. ուղիղ

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության անդամներն, որոնք արդեն մի քանի ամիս ստորագրահավաք են իրականացնում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, այսօր նաև Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են անում:
«Կամք» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արթուր Արամյանն ասաց, որ իրենք արդեն 50 հազարից ավելի քաղաքացիների ստորագրություն ունենք, որոնք նույնպես  դեմ են Ստամբուլյան կոնվենացիայի վավերացմանը: Նրա խոսքով,  ընտանեկան բռնությունների դեմ ներպետական օրենքները շատ լավ կարելի է աշխատացնել, օգտագործել:
Ստորագրահավաքին միացավ նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը՝ կոչ անելով իր խմբակցության մյուս անդամներին նույնպես միանալ: Նա նշեց, որ Ստամբուլյան կոնվենցիան հակասում է  ՀՀ Սահմանադրությանը, մեր ազգային արժեհամակարգին:
«Մենք ունենք ընտանեկան բռնությունը  պատժող օրենսդրություն, դրա անվան տակ չի կարելի վավերացնել մի բան, որն ուղղված է, ըստ էության, մեր ազգային  արժեհամակարգը կործանելուն»,- ասաց Գ. Պետրոսյանը:

Պատգամավորի խոսքով, այսօրվա Հայաստանում գործող օրենսդրությունը բավարար է, այլևս պետք չէ նոր նորմատիվ ակտ, որպեսզի կարողանան արդյունավետ պայքար մղել ընտանեկան բռնության դեմ:

«Այս  կոնվենցիայի վավերացման նպատակը, ըստ էության, ոչ թե ընտանիքում բռնության կանխարգելումն է,  այլ այդ անվան տակ այլ բարքեր Հայաստան ներմուծելն է, որին ԲՀԿ կտրականապես դեմ է:  Մենք բոլորս մեծացել ենք ավանդական ընտանիքներում, պարտավոր ենք մեր երեխաներին էլ, սերունդներին է ժառանգել այդպիսի ընտանիք»,- ասաց Գևորգ Պետրոյսանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր