Այսօր կտեղա առաջին ձյունը

Նոյեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։
ԱԻՆ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 1-ին, 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Նախարարությունից զգուշացնում են, որ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։