18:33 - Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. Տեսանյութ         17:32 - Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ      16:39 - Տեսանյութ. Վահե Էնֆիաջյանի կոշտ պատասխանը ադրբեջանցի պատվիրակներին՝Քաղաքական սադրանք՝ դուք եք անում,Արցախի հարցը դե ֆակտո լուծված է    

01 նոյ 2019 15:04

Ոչ բոլոր աշխատող մայրերը կարող են ընդգրկվել «դայակների ծրագրում»

Պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝ հետաքրքրվելով դայակների ծրագրի մասին, որը ենթադրում է երեխայի խնամքի փոխհատուցում կնոջ՝ աշխատանքի վերադառնալու դեպքում: Բաթոյանը պատասխանեց.

«Դայակների ծրագիրն ամենամեծ պահանջարկ ունեցողն է, բայց բոլորը չէ, որ կարող են ընդգրկվել, դա չենք կարող անընդհատ անել, դա ենթադրում է առնվազն երկու տարվա վճարում, չափորոշիչները չեն վերանայվել, բայց ունենք կարիք, մենք այս ոլորտում կարևորում ենք գործատուների հետ աշխատանքը և նրանց մասնակցությունը ծրագրում, եթե չեն մասնակցում ծրագրին, որովհետև ուղղված է աշխատող կանանց աշխատանքի վերադառնալու համար, եթե ներգրավվենք գործատուներին, որովհետև գործատուն ևս պետք է շահագրգռված լինի, ապա կունենանք լավ արդյունքներ»,- ասաց նա:
«Դայակների ծրագիրն ազդում է վերարտադրողական վարքագծի վրա, ՄաԱԿԼ-ի հետազոտությունների հիման վրա պարզվել է, որ սա հիմնական ակնկալիքն է աջակցության, կարծում եմ, պետք է ավելի ընդլայնել ծրագիրը, չափորոշիչները վերանայել, որ ավելի մեծ թվով անձինք ներգրավվեն»,- դիտարկեց Նարեկ Զեյնալյանը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր