Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

02 նոյ 2019 15:13

Տեսանյութ. ՄԻԵԴ–ը շուտով հեղեղվելու է Հայաստանից գնացող գործերով.գնացած քրգործերի մեծ մասը կփլվի ՄԻԵԴ-ում. Չալաբյան

Այսօր կան քրեական գործեր, որոնց տրամաբանությունն ինձ համար հասկանալի է. այսինքն եղել են նախկին պաշտոնյաներ, որոնք թույլ են տվել խոշոր չարաշահումներ, կա կուտակված մեծ քանակի փաստագրական հիմք եւ գուցե դա հիմք է տալիս, որ այդ քրեական գործերը լինեն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը:
«Բայց կան նաեւ քրեական գործեր, որոնք ինձ համար տարօրինակ են. դրանցից մեկը Արսեն Բաբայանի հետ կապված գործն է: Ընդհանրապես անհասկանալի է այդ գործի իրավական հիմքը: Հավանականությունը, որ այդ գործը տրամաբանական ինչ-որ հանգրվանի կհասնի, շատ ցածր է: Բնականաբար, դա քաղաքական ենթատեքստով է արվում»,-ասաց նա:
Ավետիք Չալաբյանը նշեց, որ լավ կլինի, եթե այդ բոլոր քրեական գործերն իրենց ընթացակարգերով անցնեն, գան տրամաբանական հանգրվանի: «Հիշեք, որ բոլոր քրեական գործերը, եթե մեր երկրի դատական համակարգում չեն ստանում կողմերի համար ընդունելի հանգուցալուծում, ի վերջո, գնում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Իհարկե, հիմա ՄԻԵԴ-ը հեղեղվելու է Հայաստանից գնացող գործերով, բայց կտեսնենք, թե ՄԻԵԴ-ն ինչ լուծումներ է տալիս այդ գործերին: Ես կարծում եմ, որ գործերի մեծ մասը կփլվի»,-ընդգծեց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր