Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար          Ընտրությունների արդունքները բացարձակ ընդունելի չեն՝ բռնաճնշումներ, ձերբակալություններ, պատմական զեղծարարություն       Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը    

02 նոյ 2019 17:15

Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի թաղամասերից մեկը

Ահաբեկիչները երկու հրթիռ են բաց թողել Հալեպի Ալ-Նիլ թաղամասի ուղղությամբ՝ վիրավորելով մեկ քաղաքացիական անձի։ Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով «ՍԱՆԱ» գործակալությանը։

«Հռթիռակոծության հետևանքով կին է վիրավորվել»,- նշել է գործակալությունը։

Հալեպի ազատագրումից հետո 2016-ին արմատական խմբավորումների ջոկատները համախմբվել են Հալեպի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում գտնվող գյուղերում: Այնտեղից նրանք պարբերաբար քաղաքի բնակելի թաղամասերում իրականացնում են հրետակոծություններ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր