Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը          Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ       2025 թվականի հուլիսից եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ, պաշտպանության նախարարությունը ստել է    

04 նոյ 2019 14:00

Արտակարգ դեպք Երևանում. Բարեկարգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է մարդկային ոսկորներ ու գանգեր

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակային հատվածում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ աշխատակիցները հողաշերտի տակ հայտնաբերել են մարդկային ոսկորներ, գանգեր:

Կատարվածի մասին հիվանդանոցի ադմինիստրացիան տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղից պետք է ժամանեն ոստիկանության ծառայողները,այս մաին հայտնում է Shamshyan.com-ը
Հիվանդանոցի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիի առջև խոսել, ասում էին, որ այս հատվածը սովետական տարիներին եղել է գերեզմաններ և, հավանաբար, դրա արդյունքում է հայտնաբերվել այդ ամենը:
Հիվանդանոցի անձնակազմը նշված հատվածում կապիտալ փոխում է նաև էլեկտրասնուցման եռաֆազ մալուխները, քանի որ սովետական տարիներին եղած մալուխները կարելի է համարել «դարն ապրած»:















Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր