Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

05 նոյ 2019 11:40

Շանտաժով սեռական հարաբերության է հարկադրել աղջիկներին. Նրանցից մեկը 13 տարեկան է. բազմադրվագ քրգործի մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ավարտվել է շանտաժի եղանակով անձին սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:


Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ տղամարդը «ВКонтакте. com» սոցիալական կայքում գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով էջ եւ դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել անչափահաս աղջկա հետ: Փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 13 տարեկան է, սակայն շարունակելով կայքի միջոցով շփվել նրա հետ՝ համոզել եւ նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարը, որն ստանալուց հետո տղամարդն իր կողմից օգտագործվող այլ էջից հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել եւ պահանջել ու ստացել է վերջինիս մերկ մի քանի այլ լուսանկարներ եւս: Այնուհետեւ, դարձյալ շանտաժի ենթարկելով՝ պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով իր պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարներն ուղարկել նրա դասընկերներին, ինչպես նաեւ՝ տարածել համացանցով՝ այդկերպ անչափահասին հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաեւ՝ նույն տղամարդու կողմից շանտաժի եղանակով երեք այլ անձանց սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի վերաբերյալ եւս:
Այսպես՝ տղամարդը «ВКонтакте. com» սոցիալական կայքում դարձյալ գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով մեկ այլ էջ եւ դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել Լոռու մարզի բնակչուհու հետ, ներգործել է նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել, պահանջել եւ ստացել է վերջինիս մերկ լուսանկարները, շանտաժի ենթարկելով` պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով հիշյալ պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարները հրապարակել նրա համագյուղացիների, հարազատների շրջանում` այդկերպ կնոջը հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:
Բացի այդ, տղամարդը նույն եղանակով ծանոթացել է մեկ այլ՝ 16 տարին լրացած աղջկա հետ, համոզել եւ նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Լուսանկարներն ստանալուց հետո տղամարդը հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան եւ ներգործելով նրա հոգեկան աշխարհի վրա ու շանտաժի ենթարկելով՝ պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով հակառակ դեպքում նշված լուսանկարները տարածել համացանցով՝ այդկերպ տասնվեց տարին լրացած անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:
Մեկ այլ դեպքով նույն տղամարդը «facebook.com» սոցիալական կայքում նամակագրություն է վարել Տավուշի մարզի բնակչուհու հետ, փոխադարձ շփման ընթացքում ներգործել է վերջինիս հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել, պահանջել եւ ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Նշված լուսանկարներն ստանալուց հետո, դարձյալ շանտաժի ենթարկելով, տղամարդը կնոջից պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարները հրապարակել նրա համագյուղացիների, հարազատների շրջանում՝ այդկերպ կնոջը հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր