Արդեն չեն խորշում նույնիսկ բացահայտ հորինվածքներ վերագրել Հայոց Հայրապետին. Արթուր սարկավագ Գևորգյան          Լինելու է թույլ և ուժեղ խաղաղություն, թույլը՝ Փաշինյանի խաղաղությունն է, համեմված ադրբեջանցիներով, ուժեղ խաղաղությունը միայն հայի համար է       Հունիսի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

06 նոյ 2019 17:20

Հղիության 8-րդ ամսում գտնվող կինը սպանել է ամուսնու վրա հարձակված հանցագործին

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Լիթիա քաղաքում հղի կինը կարողացել է արժանի պատասխան հասցնել գողերին և փրկել ամուսնու կյանքը: Այս մասին հայտնում է Bay News 9-ը:
Միջադեպի պահին հղիության 8-րդ ամսում գտնվող կինը ննջասենյակում է եղել, որտեղից դուրս գալուց հետո տեսել է, թե ինչպես են դիմակավորված անձինք հարվածներ հասցնում ամուսնուն:
Նկատելով կնոջը, հանցագործներից մեկը կրակել է վերջինիս ուղղությամբ, սակայն վրիպել է: Դրանից հետո ապագա մայրիկը կարողացել է հրացանով վնասազերծել հանցագործներից մեկին: Մյուս հանցագործին հաջողվել է փախուստի դիմել:
Հարձակման արդյունքում տուժել է միայն տան հայրը, ում բժիշկներն ավելի ուշ համապատասխան օգնություն են ցուցաբերել:

 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր