Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել          Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը       ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան    

07 նոյ 2019 10:58

Արտագաղթը մեծանում է, բնակչությունը՝ նվազում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնապես նվազել է 11 հազար 700-ով: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի` Հայաստանի մշտական բնակչության թիվն այս տարվա հոկտեմբերի 1-ին 2 մլն 957 հազար 500 է եղել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 969 հազար 200 էր: Եթե վերլուծենք ըստ մարզերի, Լոռու մարզում միայն վերջին 1 տարվա ընթացքում բնակչության թիվը նվազել է 2300-ով: Նկատենք, ի դեպ, որ այս մարզում գտնվող Ալավերդու պղնձաձուլական գործարանը տևական ժամանակ է` չի շահագործվում, և գործարանը փակվելուց հետո 650 քաղաքացի գործազուրկ է դարձել: Ավելի վատ պատկեր է Շիրակի մարզում. այստեղ 3300-ով է բնակչությունը նվազել:
Ի՞նչ է անում գործադիրը դեմոգրաֆիայի խնդրից խուսափելու համար, չունի՞ մտահոգություն բնակչության թվի ակնհայտ նվազման առնչությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Գրավոր դիմեք, ես կպատասխանեմ, թե կառավարությունն ինչ է անում այս խնդրի լուծման ուղղությամբ»:
«Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցումն, իհարկե, արդեն ուղարկված է: Մինչև պատասխանը ստանալը հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի վերջին, վարչապետ Փաշինյանը, ԱՄԷ «Gulf News» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է արտագաղթի կանխարգելմանն ուղղված նոր տնտեսական քաղաքականությունը, ասել էր. «Համոզված եմ, որ մեր կառավարության քաղաքականությունը և տնտեսական հեղափոխությունը կխթանեն ներգաղթը: Մեր խնդիրն է ապահովել քաղաքացիների աշխատելու և ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմաններ, և մենք վճռական ենք այդ գործում»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր