«Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են Սելայ Էրտեմը (ազգ․ թուրք) և Էրան Գյունդուզը (ազգ․ քուրդ)` Ֆրանկֆուրտում գործող Ցեղասպանության հակառակորդների միության ղեկավար կազմի ներկայացուցիչներ          Համընդհանուր հայտարարագրման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը       88 տարեկանում կյանքից հեռացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը    

14 նոյ 2019 17:17

9-ամյա տղան համալսարանի դիպլոմ կստանա

Նիդերլանդներում ապրող 9-ամյա Լորան Սիմոնսը մոտ ժամանակներում կստանա տեղի Տեխնիկական համալսարանի դիպլոմ: Այս մասին հայտնում է Spiegel-ը:
Տղան էլեկտրոտեխնիկայի ֆակուլտետ էր ընդունվել 1 տարի առաջ: Միջնակարգ կրթության վկայական նա ստացել էր 8 տարեկանում:
Արձակուրդից հետո երեխան դարձել է համալսարանի ուսանող: Այստեղ սովորելիս ևս նա գերազանցում է կուրսընկերներին, որոնք մի քանի տարով մեծ են տղայից:
Պատանի հանճարի IQ-ն 145 է: Սա այն դեպքում, որ ինտելեկտի միջին ցուցանիշը 100 է: Լորանը հիանալի հիշողություն ունի: Նա խոստովանել է, որ իր ամենասիրելի առարկան մաթեմատիկան է:
Լորանը ցանկանում է դառնալ կարդիովիրաբույժ: Երազում է դառնալ մի մասնագետ, որը կարող է երկարացնել մարդկային կյանքերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր