Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

16 նոյ 2019 10:37

Ուշագրավ բացահայտում. Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առանչվել.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի հետաքննությունը պարզել է, որ 2 օր առաջ Մոսկվայում սպանված բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը ամռանը, «օրենքով գող» Անդիկի սպանության կազմակերպիչը լինելուց բացի, ակտիվ մասնակցություն է ունեցել նաեւ քրեական հեղինակություն համարվող Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման գործում:
2014-ի հունվարին` Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո, մեղադրյալի աթոռին հայտնվեց Իսրայել Սարգսյանն ու դատարանի որոշումով 25 տարի ազատազրկման դատապարտվեց:


Իսրայելն, ի դեպ, չհամաձայնելով այդ դատավճռի հետ, այն բողոքարկել է Վերաքննիչ դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այս քրգործով վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ 40-ամյա չեմպիոն Աշոտ Բոլյանը:
Հենց այդ օրերին են իրավապահները կասկածել, որ նա էլ մասնակից է Ա. Սաֆարյանի սպանությանը: «Ժողովուրդ» օրաթերթը ձեռք է բերել Բոլյանի ցուցմունքը, որտեղ նա ներկայացրել է, թե «ճանաչում է ամբաստանյալին, նա հանդիսանում է իր տղայի քավորը», եւ այլ մանրամասներ:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր