«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 նոյ 2019 14:25

Մի քանի օրից պարզ կլինի՝ էլեկտրաէներգիայի գները կբարձրանա՞ն, թե ոչ

Ներկայումս քննարկվում է  Հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ժամկետների հետ կապված հարցերը։ Այս մասին այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ-ի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվում է  էլեկտրաէներգիայի սակագների փոփոխման հարց։ 

«Որոշակի ճշտման հարց կա, թե քանի օրով է ՀԱԷԿ-ը կանգնելու նորոգման։ Հիմա վերջնական գրաֆիկներն են ճշգրտվում, համաձայն որի՝ պարզ կլինի, թե քանի օրով է կանգնելու ատոմակայանը։ Դրանից կախված արդեն ամբողջ հաշվեկշիռը կունենանք, որը հիմնական ազդեցություն ունեցող գործոնն է էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման վրա»,- նշեց ՀԾԿՀ-ի նախագահը։

Նրա խոսքով, մոտ օրերս ունենալով հաշվեկշիռը՝ կարող են վերջնական ասել՝  սակագները կբարձրանան, թե ոչ։
«Կարծում եմ՝ բավական ռեսուրսներ կգտնվեն, որպեսզի գործող գները նույն վիճակում պահենք։ Բայց այս հաշվարկները դեռևս նախնական են», - ընդգծեց Գարեգին Բաղրամյանը։

ՀԾԿՀ նախագահը հայտնեց, որ 2020 թվականից կսկսվի ատոմակայանի արդիականացման համար տրված վարկի մարումը, և այդ գումարը նույնպես ներառվելու է էլեկտրաէներգիայի սակագնի մեջ:

Այսպիսով, այս երկու գործոնների ազդեցությունն էլ լինելու է էլեկտրաէներգիայի գնի հաշվարկման մեջ։
«Վարկի մարումը բավական մեծ բացասական գործոն է այն առումով, որ դա բերում է լրացուցիչ մեծ ծախսերի, բայց կախված նրանից, թե ինչ արտադրության ռեժիմ կունենանք, և եթե ատոմակայանը կարճ ժամանակով կանգնի, ավելի էժան էլեկտրաէներգիայի մուտք կունենանք։ Այսինքն՝ կա հնարավորություն մեղմելու այդ բացասական գործոնը»,- նշեց Գարեգին Բաղրամյանը։

Նա նաև ասաց, որ մի քանի օրից կհայտարարեն՝ հնարավոր է գները պահել, թե ոչ. «Ամենայն հավանականությամբ հնարավորություններ կստեղծվեն»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր