Փաշինյանին վրդովեցրել է Պապիկյանի ասածը. նոր մանրամասներ՝ Ոսկեպարի հանդիպումից. «Ժողովուրդ»          Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը       Կենդանակերպի նշաններ, որոնք պատրաստ են սիրել ամբողջ կյանքում    

22 նոյ 2019 15:10

Հաջորդիվ՝ Մհեր Սեդրակյան, Ռուբեն Հայրապետյան, Գագիկ Ծառուկյան

Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը, ում հայտնաբերել և ձերբակալել են ՌԴ-ում, մեղադրվում է 11 տարի առաջ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։
Ասում են՝ այդ գործը միակը չի լինելու, որ իրավական ընթացք է ունենալու:
Ինչպես հայտնի է, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրականում նշված է, որ իշխանությունը պահելու, ընթացող քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք, ովքեր իրենց թիկնազորի անդամներից կամ վստահելի, այդ թվում՝ հանցավոր հեղինակություն ունեցող անձանցից ստեղծել են խմբեր, որոնց ապօրինի զինել են տարբեր տեսակի հրազեններով: Նրանց թվում է նաև Ալրաղացի Լյովիկի թիկնազորը: «Նրա արարքին դեռևս իրավական գնահատական տրված չէ, իսկ դրա համար դեռևս գործողություններ պետք է արվեն, ի դեպ, այդպիսի շատ մարդիկ կան»,- 2019թ. մայիսին լրագրողների հետ զրույցում ասել էր Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
2019թ. հոկտեմբերին, անդրադառնալով Ալրաղացի Լյովիկի թիկնազորի թեմային, Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայտնել էր, որ այդ մասով արդեն ցուցմունքներ կան. «Հանցաքննվել է այդ թիկնապահներից որոշ խումբ, և եղել են մարդիկ, որոնք ընդունել են, որ այո՛, ստացել ենք: Բայց հետաքրքիրը նա է, որ այդ ամբողջ օրը Լևոն Սարգսյանը և որոշ մարդիկ իրար հետ ամբողջ մարտիմեկյան՝ և՛ սկզբում, և՛ առաջ, և՛ ընթացքում, և՛ հետո, գործընթացին առնչվել են: Եվ կա, որ անվերջ Լևոն Սարգսյանը հաշվետվություն է ներկայացրել, դիմման ձևը Արգամիչ է եղել, և կարծում եմ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է դա եղել: Ցուցմունքներ կան այս կապակցությամբ, որ զանգերը նրան են ուղղված եղել, նրան է հաշվետվություն տրվել»,- ասել էր Սաֆարյանը:
Լևոն Սարգսյանից բացի, ըստ Սեդա Սաֆարյանի, վկայություններ կան, որ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններին մասնակցություն են ունեցել նաև այլ օլիգարխներ, այդ թվում հանրապետական նախկին պատգամավորներ Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և այլք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր