Մարտի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին կհուղարկավորեն իր հայրենի Մաշհադ քաղաքում       Ինչու՞ Փաշինյանը չցավակցեց Իրանին իր հոգևոր առաջնորդի սպանությունից անմիջապես հետո, այլ արեց դա երեք օր ուշացումով    

23 նոյ 2019 16:03

«Տաբատը ճղվել է, ծունկը վնասվել». 6-րդ վարչությունը բռնությո՞ւն է գործադրել ուսանողի հանդեպ

Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները, բռնություն գործադրելով եւ մարմնական վնասվածքներ հասցնելով, բերման են ենթարկել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Արթուր Բաղդասարյանին: Այս մասին  NEWS.am-ին ահազանգեց ուսանողի մայրը` Հրանուշ Փարսյանը:
«Իմ  տղան էդ ծեծկռտուքի հետ բոլորովին կապ չունի: Երեկ Կայարանից մարդ է ճանապարհել ու Ռոսիայում իջել է ու էդտեղ 6-7 հոգի տղաներ են կանգնած եղել, որոնք մոտեցել են, ուղղակի բարեւել են նրան: Էդտեղ շրջափակում է սկսվել ու 6–րդ վարչության աշխատակիցները, որ քաղաքացիական հագուստով են եղել, իրենք չեն իմացել, սկսել են դիմադրել ու այդ ժամանակ էլ չեն ներկայացել: Իրեն էլ հրել են, գցել են գետին ու մենք ուզում ենք իրավական պետությո՞ւն այսպես կառուցենք»,- ասաց տիկին Հրանուշը:



Նա նշեց, որ 3 ժամ շարունակ 6-րդ վարչությունում իր որդուն չեն թողել հեռախոսազանգերին պատասխանել, եւ իրենք չեն իմացել, թե որտեղ եւ ինչ վիճակում է իրենց որդին:
Տիկին Հրանուշը պատմեց, որ իր որդուն բերման ենթարկելուց եւ արդեն 6-րդ վարչությունում այնպես են ծեծի ենթարկել, որ նա հիմա վնասվածքներով տանը պառկած է:
«Ու հետո պարզաբանում են` շփոթմունք է եղել, բա էդ շփոթմունքի պատասխանը ո՞վ է տալու: Էնպես են հրել, որ ջինսե տաբատը ճղվել է, ծունկը վնասվել է, ոտքի թաթը ուռած է, չգիտեմ հոդախախտ է, թե ինչ է: Սպասում ենք, որ երկուշաբթի օրը բժշկի տանենք ու իմանանք ինչ՝ վիճակում է մեր որդին ու Մարդու իրավունքների պաշտպանին կդիմենք»,- պատմեց տիկին Հրանուշը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ  նոյեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ըստ Shamshyan,com–ի մի խումբ ուսանողներ ծեծի են ենթարկել 23-ամյա  ոստիկանի:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր