Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

25 նոյ 2019 14:47

Հայաստանում ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար կստեղծվեն պետական ապաստարաններ

Միգուցե օրենքի գործածությունից հետո հասկանալով հետեւանքներն, արարքի ծանրության աստիճանը ընտանեկան բռնության դեպքերի միտում է նկատվել: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին, «Ընտանեկան բռնության և օրենսդրական մեխանիզմների արդյունավետության» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը։
«Միգուցե նախկինում էդ անպատիժ մնալու մթնոլորտն ինչ-որ ձեւով նպաստում  էր դրան, որ անձը կատարելով որևեւէ արարք, դրա համար կարող էր անպատիժ մնալ, իսկ էս դեպքում`ոչ»,-ասաց նա:


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական  Օլգա Ազատյանն էլ նշոց, որ ընտանեկան բռնության նվազեցման համար  նախարարությունը աշխատում է 2 ուղղությամբ:
«Առաջինը նախարարությունը տրամադրում է բռնության ենթարկված անձանց աջակցություն, որը պետության պարտականությունն է: Արդեն 2020 թվականի հունվարից Հայաստանի բոլոր մարզերում կգործեն ընտանեկան բռնության աջակցման կենտրոններ: Երկրորդն այն է, որ ցանկանում ենք ստեղծել ընտանեկան բռնության ենթարկված անձանց  համար 2 պետական ապաստարան: Նախկինում նման բան չի եղել եւ սա կլինի պետական աջակցություն ստացող առաջին երկու ապաստարանը: Հիմա կան ապաստարաններ, որոնք համակարգվում են ՀԿ-ների կողմից: Նաեւ 2020 թվականից կունենանք ընտանեկան բռնության ենթարկվող անձանց ֆինանսական աջակցություն, ինչը Կառավարության որոշմամբ պետք է լինի, հավանություն ստանա: Գործում է նաեւ ընտանեկան բռնության  կանխարգելման խորհուրդը, որը պարբերաբար առաջարկություններ է ներկայացնում, վերլուծություններ է անում այս թեմայով»,-ասաց նա:
Նախարարության աշխատակցի խոսքով` երկրորդ ուղղությունը, ինչն ավելի առաջնային է, դա ընտանեկան բռնության կանխարգելման ուղղված քաղաքականության մշակումն է:
«Մենք արդեն շրջանառության մեջ ենք դրել «Ընտանեկան բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին նախագիծը, որով մենք հանում ենք հաշտեցման գործընթացին պետության որեւէ տեսակի միջամտությունը, որովհետեւ մեր նպատակն է իրապես օգնել, աջակցել ընտանեկան բռնության ենթարկված անձանց տարբեր մեխանիզմներով»,-ասաց նա` նշելով, որ նաեւ անդրադառնում են երեխայի հետ կապված հարցերին, որոնք անմիջապխես առնչություն ունեն ընտանեկան բռնությանը:
Օլգա Ազատյանի խոսքով` 2020 թվականից նաեւ կիրականացվի ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր