ՀԱԿ-ում երբեք չեն մոռացել Փաշինյանի առաջին «դավաճանությունը». «Իրատես»

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր. «Ղեկավարը, որը չունի ժողովրդի վստահությունը, չարիք է երկրի համար, այնպես ինչպես չարիք են եղել բոլոր ղեկավարները, սկսած 1996 թվականից, երբ որ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանության և փորձել են պահել այդ իշխանությունը»։
ՀԱԿ-ում ավելի շատ նեղվել են, որ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին նույն հարթության մեջ է դիտարկել։ Ինչպե՞ս կարող էր։ Սակայն Տեր-Պետրոսյանի կադրերը, լինելով Փաշինյանի կառավարության մաս, շարունակում են լիարժեքորեն օգտվել օրվա իշխանության բարեհաճությունից, բայց և միշտ հավատարիմ մնալ առաջին նախագահին։ Բոլոր առումներով։
Ի դեպ, ՀԱԿ-ում երբեք չեն մոռացել ու չեն պատրաստվում մոռանալու Նիկոլ Փաշինյանի առաջին «դավաճանությունը», երբ նա լքեց ՀԱԿ խմբակցությունը և խիստ քննադատեց Տեր-Պետրոսյանին։
Հիշեցնենք, թե 2016-ի ամռանն ինչ էր ասել Փաշինյանը Տեր-Պետրոսյանի մասին. «Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ դաշինք է կազմել Ղարաբաղի հարցում, այսպես կոչված, մի ծրագիր իրագործելու համար, որը դիվանագիտական շրջանակներում հայտնի է որպես Լավրովի պլան։
Դա մի խայտառակ և ստորացուցիչ լուծում է Հայաստանի համար, և այդպիսի լուծման համաձայնելը ամոթալի է ոչ միայն առաջին դեմքերի, այլև Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: