Բաքվում իր նկատմամբ ատելություն չի զգացել, սակայն թշնամանք զգացել է.հայ լրագրողներն Ադրբեջանում

Լրագրողին երկրորդ բանը, որ տպավորել է, հանդիպել է կիսահրեական գյուղում, որը կրում է Կրասնայա Սլաբոդա անունը, այն Ղուբա քաղաքի հարևանությամբ է. «Մենք այնտեղ մի քանի դարպասների վրա վարդագույն քողեր տեսանք: Երբ հարցրեցի, թե ինչ է դա, ասացին, որ այդ տներում ապրում են հարսնացուներ: Որպեսզի փեսացուներն իմանա, որ այնտեղ հարսնացուներ կան, իրենք վարդագույն գույնի քողով զարդարում են դրանք: Ինձ համար դա շատ անսովոր էր, դրա համար տպավորել է»:
Լրագրողը նաև նշեց, որ Բաքվում իր նկատմամբ ատելություն չի զգացել, սակայն թշնամանք զգացել է՝ հավելելով, որ իրենք առաջին հայերն են եղել, որոնց շատ ադրբեջանցիներ տեսել են:
Ադրբեջանցիներն ընդհանրապես պատրաստ չեն խոսել Արցախի անկախության մասին: Կարծում եմ, որ նրանց նույնիսկ ֆիզիկական ցավ է պատճառում այդ մասին ցանկացած հիշատակում:
Ալավերդյանի խոսքերով, հարևան երկրի քաղաքացիների պատկերացմամբ իրենք ատավելագույն կարող են Արցախին տալ սեփական ուժերն ունենալու իրավունք, ներդրումներ կկատարեն, դպրոցներ, գործարաններ կկառուցեն. «Իսկ մենք ժպտում էինք, քանի որ այդ ամենն արդեն արվում է Արցախում, կա նաև բանակ, մարդիկ իրենց անվտանգ են զգում ու կարողանում են ազատ շնչել»:
Ալավերդյանը նաև հայտնեց, որ իրենց հետ հանդիպած բոլոր մարդկանց հետ կարծես թե նախապատրաստական աշխատանքներ էին տարվել, նրանք գիտեին, թե որ հարցին ինչպես պետք է պատասխանել: