Տեսանյութ.Իրանը Իսրայելի դեմ իրականացնում է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը

«Իրանի ԻՀՊԿ-ն «Իրական խոստում 3» գործողությունների շրջանակներում ավերիչ և ճշգրիտ հարվածներ է հասցնում սիոնիստական ռեժիմի տասնյակ թիրախների, այդ թվում՝ ռազմական կենտրոնների և ավիաբազաների վրա»,-ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի ՀՕՊ համակարգերը սկսել են հետ մղել Իրանի կողմից երկրորդ հրթիռային հարձակումը։ Պայթյուններ են լսվել Թել Ավիվի տարածքում։ Իսրայելական «13-րդ ալիք»-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ իրանական բալիստիկ հրթիռներից մեկը հարվածել է Թել Ավիվի Կիրյա քաղաքում գտնվող Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբ-բնակարանին։ Միևնույն ժամանակ, իրանական IRNA գործակալությունը հաղորդում է, որ իրանական մի քանի հրթիռներ հասել են իրենց նշանակետին և հարվածել Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին։