Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

08 ապր 2020 14:35

Ադրբեջանում COVID-19 վիրուսը պարալիզացրել է պատգամավոր Ասկերովի ուղեղը

Ադրբեջանական armiya.az  լրատվական կայքի համաձայն, Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի նախագահ, պատգամավոր Զիաֆաթ Ասկերովը զորակոչի մասին օրինագծի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն այժմ «պայքարում է երկու վիրուսների դեմ՝ հայերի և կորոնավիրուսի»:


Տվյալ փաստը ևս մեկ անգամ հաստատում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է իրականացնել հայատյացության քաղաքականություն, ինչպես նաև դրսևորված ատելություն քարոզել զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում:


Ինչ սպասել, եթե Ադրբեջանի նախագահն իր ելույթներում և հայտարարություններում շարունակ ատելություն և թշնամանք է հրահրում Հայաստանի և հայերի նկատմամբ՝ հայտարարելով նաև, որ «համասփյուռ հայությանը և նրանց սատարող քաղաքական գործիչներն Ադրբեջանի ժողովրդի «հիմնական և գլխավոր» թշնամիներն են»:


Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները հակասում են ոչ միայն միջազգային, այլ նաև հենց Ադրբեջանի օրենսդրությանը, համաձայն որի կարելի է դրանք որակել որպես «ցեղասպանության իրականացման հրահրում» (Ադրբեջանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդված) և «ագրեսիվ պատերազմի հրապարակային կոչեր» (Ադրբեջանի քրեական օրենսգրքի 101-րդ հոդված):


Վերը նշված փաստերը բազմազան են և անհերքելի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր