Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

29 նոյ 2019 12:35

Ջավախքում ապամոնտաժել են բնակավայրերի անվանման՝ հայերեն նշագրումով ցուցանակները

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները հերոսաբար ապամոնտաժել են Ջավախքի երկու հայկական գյուղերի՝ Մաջադիայի և Դադեշի ցուցանակները, որտեղ կար բնակավայրերի անվանման հայերեն նշագրում՝ անգլերենի և վրացերենի կողքին։ Ֆեյսբուքյան էջում գրել է «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանը:
«Այս քաջ և խիզախ քայլից հետո Վրաստանում ամեն ինչ կընկնի իր տեղը, ընդդիմությունը կդադարեցնի իր՝ արդեն զանգվածային դարձած միտինգները, ռուսները հետ կվերադարձնեն Աբխազիան և Օսեթիան, Թուրքիան կհրաժարվի Աջարիան թուրքացնելու իր ծրագրերից, Ադրբեջանը կմոռանա Դավիթ Գարեջիի վանական համալիրի մասին և վրացիները կապրեն ուրախ և երջանիկ։ Շնորհավորում եմ»,- գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր