Տեսանյութ.Սևբերետները հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, կիրառել լուսաձայնային նռնակ, տուժել է 2 ոստիկան, 5 քաղաքացի, որոնցից 4-ը`կին          ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը       Գիշերը Մոսկվայի փողոցներում ռազմական տեխնիկայի շարժ է նկատվել    

16 դեկ 2023 22:03

Ամփոփվեց «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը՝ էլեկտրոնային գրքի ստեղծմամբ. Լուսանկարներ

Ամփոփվեց «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը՝ էլեկտրոնային գրքի ստեղծմամբ. Լուսանկարներ«Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում տեղի ունեցավ «Տոներն ու ծեսերը Ջավախքում» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը: 

«Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրն իրականացվել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որի ընթացքում Ջավախքի երիտասարդների, այդ թվում՝ ուսանողների ներգրավմամբ Սամցխե-Ջավախքի երկրամասի Նինոծմինդայի շրջանի 10 համայնքներում (Նինոծմինդա, Գանձա, Փոկա, Հեշտիա, Սաթխա, Փոքր Խանչալի, Մեծ Գոնդուրա, Մեծ Արագյալ, Դիլիֆ, Թորիա) իրականացվել է ազգային ավանդական ու նորօրյա տոների ու ծիսակատարությունների վերաբերյալ նյութերի հավաքագրում, անհատական և խմբային հարցազրույցներ, որոնցում ներգրավվել են տարբեր գյուղերի ավելի քան 45 բանասացներ:

Ծրագիրը իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգով 2023 թ. դրամաշնորհային մրցույթի շրջանակում: Միջոցառմանը ներկա էր նախարարության ներկայացուցիչ Նաիրա Կիլիչյանը: Միջոցառմանը մասնակցեցին բազմաթիվ անվանի ջավախքցիներ: 
Էլեկտրոնային գիրքը ներկաներին ներկայացրեց ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը, գրքի գլխավոր խմբագիրն է Վահագն Սարգսյանը:

Ծրագրի իրականացման շրջանակներում  ընդգրկվել են նաև մի խումբ կամավորներ: 
ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Շիրակ Թորոսյանը  հատուկ շնորհակալություն հայտնեց նրանց և շնորհակալագրերով պարգևատրեց կամավորներ՝ Ասյա Բադիշյանին, Նարինե Եսոյանին, Լեյլի Եսոյանին, Անաիտ Օգանեսյանին, Լուսինե Քլոյանին, Արևիկ Աստոյանին, Մարինե Անտանոսյանին, Զարուհի Ավետիսյանին, Աշխեն Կակոսյանին, Գրետա Շիրինյանին, Աքսանա Աղջոյանին և Պավլինա Մանվելյանին կատարած պատասխանատու աշխատանքի համար: 
Ամփոփվեց «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը՝ էլեկտրոնային գրքի ստեղծմամբ. Լուսանկարներ
Ամփոփվեց «Տոներն ու ծեսերը Ջավախքում» ծրագիրը՝ էլեկտրոնային գրքի ստեղծմամբ. Լուսանկարներ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր